Թևանյանի խուց հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ են տեղափոխել
Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ. Ավինյանը հանդիպում կունենաՎեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքիցՖրանսիայում բողոքի ցույցերին այսօր կմասնակցի մինչև 300 հազար մարդԱդրբեջանն է թելադրում Հայաստանի սահմանադրական օրակարգը․ Վարդևանյանը՝ իշխանության հայտարարությունների մասինԾնողներն ասել են՝ ժողովուրդ ջան խնդրում ենք այս մարդուն պահեք՝ անկախ տեսանյութի բովանդակությունից. Ավինյանը՝ Իրինա Մկրտչյանի մասինԱրգենտինայում 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ գլխին ստացած գնդակի հարվածից«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել էՄե՞նք ենք սպանել. ՔՊ-ական պատգամավորի ցինիկ ելույթը՝ բանտում մահացած Արսեն Գևորգյանի մասին՝ ընդդիմադիրներին ստիպեց լքել դահլիճը (տեսանյութ)Հրդեհ Արմավիր քաղաքում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ (լուսանկար)Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լկտի ժպիտով, միտումնավոր սրեցին իրավիճակն ԱԺ-ում (տեսանյութ)Իրանը ծրագրում է Վաշինգտոնում հարձակումներ իրականացնել Թրամփի վարչակազմի անդամների դեմԿյանքից անժամանակ հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա ԽաչատրյանըԱնձրևանոցները պատրաստ պահեք․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում«Այսօր իշխանության եք, վաղը չեք լինելու․ մտածեք այդ մասին». պատգամավորը՝ ՔՊ-ականներինՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մի մասը կանցկացվի բաց ձևաչափով. ՊեսկովԿարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության... Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին«Սա մենք չենք մոռանալու». Լևոն Քոչարյանը՝ եղբոր կալանքի մասինԱդրբեջանը բնակեցնում է օկուպացված Արցախի Մարտակերտ, Մեխակավան և Կովսական շրջաններըԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ին նոր հրահանգ է իջեցրել․ «Իրավունք»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ»Բոյկոտ, թե՞ պայքար. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար«Մատյան գունդ» են ձեւավորել. «Հրապարակ»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ»Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. «Հրապարակ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում, հոսանքազրկումներ կլինենԻնչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ»ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ․ «Հրապարակ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել. «Հրապարակ»Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ-ն Սումիի մարզում մեծ կորուստներ է կրելԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Մոսկվայում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության սպառնալիքներըՌուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն հինգ երկրներ. ԶելենսկիԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԷստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համարԱվտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ովԿԲ ներկայացուցիչը եվրասիական գործընկերների հետ քննարկել է ֆինանսական կայունության հարցերըՎրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կատար. ինչ է սպասվում
Հասարակություն

Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից

Սյունիքի մարզի Շաքի գյուղում Անի Ավետիսյանի տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևի դեմ հարուցված քրեական գործը երեկ մուտք է արվել դատարան, այն մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։ Գործը կքննվի Գորիսի դատարանում։ Հրապարակված մեղադրական համառոտ բովանդակությունից ահասարսուռ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2026 թ. հունվարի 28-ից ժամկետային զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի թիվ 777 զորամասում։

Ծառայության բերումով իր տիրապետության տակ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաճափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ՝ Ն.Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։ Նույն ժամանակահատվածում Ն.Մուսաևը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք։

Միաժամանակ Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։

Ն.Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաճափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։

Ն.Մուսաևը, նշված առանձնատանը գտնվող գույքը հափշտակելու դիտավորությամբ, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի Արմենի Ավետիսյանը և Քաջիկ Արմենի Ավետիսյանը։ Ն.Մուսաևը, անչափահասներ Ռ.Ավետիսյանին և Ք.Ավետիսյանին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։ Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևը անչափահասներ Ռ.Ավետիսյանին ու Ք.Ավետիսյանին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։

Այդ ընթացքում Անի Քաջիկի Ավետիսյանը, դստեր՝ Ռոզի Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։ Ն.Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանների կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։ Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։

Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։