ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լկտի ժպիտով, միտումնավոր սրեցին իրավիճակն ԱԺ-ում (տեսանյութ)
ԱԺ նիստի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը իր ելույթում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին «Կտրիճ Ներսիսյան» անվանեց, որից հետո ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ականները ծափ տալ։
Իր հերթին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկին Հակոբյան, եթե ուզում եք արտաբերել այդ մարդու անունը, ազատ արտաբերեք»։ Ապա ինքը սկսեց մի քանի անգամ արտաբերել՝ «Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր Կտրիճ Ներսիսյան, ...»՝ շարունակելով պիտակավորել Կաթողիկոսին:
Մանրամասները՝ տեսանյութում