«Այսօր իշխանության եք, վաղը չեք լինելու․ մտածեք այդ մասին». պատգամավորը՝ ՔՊ-ականներին
«Իշխող ուժը բավարար քաղաքական կամք չունի՝ քննարկելու մեր համակարգում առկա լրջագույն խնդիրները»,- ԱԺ նիստում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգեա Հովսեփյանը։
Նա հիշեցրեց, որ ընդամենը մի քանի օր առաջ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արսեն Գևորգյանը մահացել է բանտում՝ ընդգծելով, որ մինչ օրս պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու էր նա անազատության մեջ։
«Ինչո՞ւ էր նա այնտեղ, ինչո՞ւ էր գտնվում բանտում։ Այս հարցի պատասխանը չեն տալիս և մինչ օրս չեն տվել։
Ժողովրդավարության հետընթացը վերաբերում է մեզ՝ բոլորիս»,- հայտարարեց պատգամավորը։
Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին՝ Հովսեփյանը շեշտեց. «Դուք այսօր իշխանության եք, վաղը իշխանության չեք լինելու։ Այդ մասին մտածեք»։