Անձրևանոցները պատրաստ պահեք․ առաջիկա օրերին տեղումներ են սպասվում«Այսօր իշխանության եք, վաղը չեք լինելու․ մտածեք այդ մասին». պատգամավորը՝ ՔՊ-ականներինՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մի մասը կանցկացվի բաց ձևաչափով. ՊեսկովԿարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության... Տիգրան Աբրահամյանը՝ իշխանություններին«Սա մենք չենք մոռանալու». Լևոն Քոչարյանը՝ եղբոր կալանքի մասինԱդրբեջանը բնակեցնում է օկուպացված Արցախի Մարտակերտ, Մեխակավան և Կովսական շրջաններըԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ին նոր հրահանգ է իջեցրել․ «Իրավունք»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ»Բոյկոտ, թե՞ պայքար. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար«Մատյան գունդ» են ձեւավորել. «Հրապարակ»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ»Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. «Հրապարակ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում, հոսանքազրկումներ կլինենԻնչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ»ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ․ «Հրապարակ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել. «Հրապարակ»Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ-ն Սումիի մարզում մեծ կորուստներ է կրելԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Մոսկվայում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության սպառնալիքներըՌուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն հինգ երկրներ. ԶելենսկիԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԷստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համարԱվտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ովԿԲ ներկայացուցիչը եվրասիական գործընկերների հետ քննարկել է ֆինանսական կայունության հարցերըՎրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կատար. ինչ է սպասվումԼատվիայում նոր իշխող կոալիցիա է ձևավորվելՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՄահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս ԳալյարդոնԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել էԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀայաստանին բաժին է ընկնում վրացական ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման շուկայի 10%-ըՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըՀՀ-ն ու ամերիկյան կազմակերպությունը քննարկել են պաշտպանական նորարարությունների ոլորտի հարցերըԱտելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդըԱնդրեասյանը քննարկել է հայաստանյան գիտական կառույցների հետ համագործակցության ընդլայնումըՄիրզոյան․ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ ակտիվ երկխոսություն է ընթանումԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև
Մամուլ

Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայկական քաղաքական մտքի պատմության մեջ գրանցվել է նոր, աննախադեպ հայտնագործություն՝ «հետին թվով հերոսական դիմադրություն»։ Ըստ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի ներկայացրած վարկածի, պարզվում է՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգի վտանգների մասին նա զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին դեռ այն ժամանակ, երբ ինքը նստած էր այդ նույն սեղանի շուրջ։

Պատկերացնո՞ւմ եք այդ պատմական, Շեքսպիրի գրչին արժանի տեսարանը։ Կառավարության փակ նիստ է։ Բոլորը ոգևորված քննարկում են եվրոպական ինտեգրումը, իսկ անկյունում նստած ԱԽ քարտուղարը լուռ, գրեթե աննկատ, բայց ներքուստ խոր համոզվածությամբ շշնջում է. «Մի՛ գնացեք այս ճանապարհով, վտանգավոր է»։ Այնքան լուռ է շշնջացել, որ տարիներ շարունակ հանրությանը թվում էր, թե հենց ինքն է այդ ուղղության գլխավոր ճարտարապետներից մեկը։

Միջազգային ամենատարբեր հարթակներում, բրյուսելյան և վաշինգտոնյան հանդիպումներում նա ոգևորված խոսում էր եվրոպական կուրսի և Արևմուտքի հետ մերձեցման անայլընտրանք լինելու մասին, բայց արի ու տես, որ այդ ամբողջ ընթացքում ներքուստ տառապել է, դիմադրել է, պայքարել է։ Պարզապես այդ պայքարն այնքան խոր գաղտնիության պայմաններում է ընթացել, որ նույնիսկ իր իսկ բերանից դուրս եկող եվրոպամետ հայտարարությունները չեն կռահել, թե ինչ է կատարվում իր հոգու խորքում։

Սա ճիշտ նման է այն խոհարարին, որը տարիներ շարունակ ռեստորանի խոհանոցում անձամբ է պատրաստում ամենակծու ուտեստը, ժպտալով մատուցում է հաճախորդներին, գովում է համեմունքները, բայց երբ իրեն ազատում են աշխատանքից, դուրս է գալիս փողոց ու բարձրախոսով հայտարարում. «Ժողովո՛ւրդ, ես հենց խոհանոցում էլ շեֆ-խոհարարին ասում էի, որ էսքան պղպեղը ստամոքսի խոց է առաջացնելու, ուղղակի ինձ չլսեցին, ստիպված ես էլ էի լցնում»։

 Իհարկե, քաղաքական իրականության մեջ նման բացահայտումները տարբեր արձագանքներ են առաջացնում։ Իշխանական թևի ներկայացուցիչներն ու քաղաքական ընդդիմախոսները հարց են բարձրացնում, որ եթե այդ քաղաքականությունն իսկապես այդքան վտանգավոր էր պետության համար, ինչո՞ւ ԱԽ քարտուղարը պաշտոնավարման ժամանակ չհրաժարվեց դրանից՝ հրապարակային հրաժարական տալով, այլ սպասեց պաշտոնանկությանը՝ իր սկզբունքայնությունը ցուցադրելու համար։

Ամեն դեպքում, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս՝ երբեք մի՛ հավատացեք պաշտոնյայի արած գործերին և ասած խոսքերին, քանի դեռ նա պաշտոնի է։ Իրական ճշմարտությունը, պարզվում է, ծնվում է միայն այն պահին, երբ աշխատասենյակի բանալին հանձնվում է պահակին, իսկ տեսախցիկները միանում են արդեն «նախկինի» կարգավիճակում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում