Բոյկոտ, թե՞ պայքար. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ»Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար«Մատյան գունդ» են ձեւավորել. «Հրապարակ»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ»Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են. «Հրապարակ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում, հոսանքազրկումներ կլինենԻնչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ»ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ․ «Հրապարակ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել. «Հրապարակ»Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ-ն Սումիի մարզում մեծ կորուստներ է կրելԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Մոսկվայում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության սպառնալիքներըՌուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն հինգ երկրներ. ԶելենսկիԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԷստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համարԱվտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ովԿԲ ներկայացուցիչը եվրասիական գործընկերների հետ քննարկել է ֆինանսական կայունության հարցերըՎրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կատար. ինչ է սպասվումԼատվիայում նոր իշխող կոալիցիա է ձևավորվելՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՄահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս ԳալյարդոնԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել էԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀայաստանին բաժին է ընկնում վրացական ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման շուկայի 10%-ըՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըՀՀ-ն ու ամերիկյան կազմակերպությունը քննարկել են պաշտպանական նորարարությունների ոլորտի հարցերըԱտելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդըԱնդրեասյանը քննարկել է հայաստանյան գիտական կառույցների հետ համագործակցության ընդլայնումըՄիրզոյան․ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ ակտիվ երկխոսություն է ընթանումԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ ենՌուսաստանից Հայաստան ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանումն աճել է 15%-ովԱմերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնելՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ ՀայաստանիցՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱզգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է. Տոնոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում ընթացող համաժողովումԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ ԱրմենիաTRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ ՇարմազանովՀԿԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետ
Մամուլ

Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ իշխանական շրջանակներում լուրջ դժգոհություններ են կուտակվել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՔՊ-ում քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց Գրիգորյանն է եղել, և նրա հասցեին հնչել են բավականին կոշտ գնահատականներ։

Բանն այն է, որ Գրիգորյանի վերջին հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին, որտեղ նա լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն նայել էր ժամացույցին ու հեգնել՝ «Եթե չեն հանե՞լ», ՔՊ-ում ընկալվել է որպես կուսակցության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Սակայն, մեր տեղեկություններով, դժգոհությունների հիմքում միայն այդ դրվագը չէ։

Իշխանական շրջանակներում շրջանառվում են նաև թեզեր, որ Արմեն Գրիգորյանը ձախողել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում իրեն վերապահված դերակատարությունը։ Մասնավորապես, քննարկվում են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման, հանդիպումների ընթացքում քննարկված տեղեկությունների հրապարակայնացման և ադրբեջանական կողմի վստահության կորստի մասին մեղադրանքները։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին ազատեց Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ առանց հրապարակային մանրամասն բացատրության։ Իսկ այժմ հարց է առաջանում՝ արդյոք Գրիգորյանի վերջին հարցազրույցը, կուսակցության հետ լարվածությունը և խաղաղության գործընթացի շուրջ կուտակված դժգոհությունները չե՞ն վկայում, որ Փաշինյանի և նրա նախկին առանցքային պաշտոնյայի հարաբերություններում լուրջ խզում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Բանն այն է, որ ՔՊ-ն ունի Էթիկայի կանոնագիրք, որով սահմանված են կուսակցության անդամների վարքագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կարգապահական հարցերի քննարկման մեխանիզմները։ Կանոնների հնարավոր խախտման դեպքում հարցը կարող է ներկայացվել կուսակցության Վերահսկող հանձնաժողովի քննարկմանը, որից հետո այն կարող է հասնել նաև ՔՊ վարչություն։

Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում Արմեն Գրիգորյանի հարցը բավականին թեժ քննարկման թեմա է դարձել։

Չի բացառվում, որ առաջիկայում նրա վարքագծի վերաբերյալ հարցը քննարկվի համապատասխան կուսակցական մարմիններում, և նա առնվազն նկատողություն ստանա։ Չի բացառվում նաև, որ քննարկման առարկա դառնա նրա՝ կուսակցությունում հետագա անդամակցության հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։