ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ»ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ․ «Հրապարակ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել. «Հրապարակ»Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»Ուկրաինայի ԶՈւ-ն Սումիի մարզում մեծ կորուստներ է կրելԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Մոսկվայում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական անվտանգության սպառնալիքներըՌուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն հինգ երկրներ. ԶելենսկիԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԷստոնիան ամպային ենթակառուցվածք է պատրաստում՝ օկուպացիայի դեպքում պետությունը կառավարելու համարԱվտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ովԿԲ ներկայացուցիչը եվրասիական գործընկերների հետ քննարկել է ֆինանսական կայունության հարցերըՎրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կատար. ինչ է սպասվումԼատվիայում նոր իշխող կոալիցիա է ձևավորվելՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՄահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս ԳալյարդոնԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել էԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀայաստանին բաժին է ընկնում վրացական ոչ ալկոհոլային խմիչքների արտահանման շուկայի 10%-ըՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըՀՀ-ն ու ամերիկյան կազմակերպությունը քննարկել են պաշտպանական նորարարությունների ոլորտի հարցերըԱտելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդըԱնդրեասյանը քննարկել է հայաստանյան գիտական կառույցների հետ համագործակցության ընդլայնումըՄիրզոյան․ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ ակտիվ երկխոսություն է ընթանումԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ ենՌուսաստանից Հայաստան ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանումն աճել է 15%-ովԱմերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնելՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ ՀայաստանիցՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդԱզգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է. Տոնոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում ընթացող համաժողովումԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ ԱրմենիաTRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ ՇարմազանովՀԿԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետՄիրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըՇիրակամուտի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. հայտնաբերվել են խախտումներԵԱՏՄ–Իրան․ զարգացնում են գործարար կապերն ու քննարկում առևտրի թվայնացման հարցերըԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունիՀոկտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ20 մլն դրամի կաշառքի գործով են պաշտոնյաները ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեցԲարսելոնայի երրորդ կորուստը միջազգային դադարի ընթացքում․ Կուբարսին բուժզննում կանցնիՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասինՀայտնի է, թե որ հանդիպմանը կարող է մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարը
Մամուլ

Պալաչը Մեքսիկայի բուհում ուսանելու տեղեկանք է ներկայացրել. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Դեկտեմբերի 13-ին Աբովյան համայնքում կայանալիք ընտրությունները կարող են սկանդալային ընթացք ստանալ։ Արդեն հայտնի է, որ ընտրություններին մասնակցելու է 4 քաղաքական ուժ՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։


Սկանդալը կապված է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ցուցակը գլխավորող, «Պալաչ» մականունով հայտնի գործարար Արթուր Հարությունյանի փաստաթղթերի հետ։ Երկու օր առաջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նրան գրանցել է, եւ նա է գլխավորելու ՔԺԿ ցուցակը, մինչդեռ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաթղթերում թերություններ կան։ Խոսքն ԸՕ վերջին փոփոխությունների մասին է։

Կուսակցությունն ընտրու­թյուն­ներին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով էր ներկայացրել նոյեմբերի 8-ին, մինչեւ 13-ը հնարավորություն էր տրված վերացնել թերությունները։ Պարզվել էր, որ ընտրացուցակի առաջին համարի` Արթուր Հարությունյանի փաստաթղթերում բացակայում են լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքները։ Լիազոր մարմնի՝ ՆԳՆ-ի տեղեկանքը պետք է հավաստի, որ թեկնածուն հաշվառված է համայնքի բնակչության ռեգիստրում եւ համապատասխանում է օրենքի պահանջներին։ Մինչդեռ տեղեկություններ կային, որ թեկնածուն մեկ տարվա համար պահանջվող 183 օրը Հայաստանում չէր անցկացրել, ուստի ո՛չ կարող է ընտրել, ո՛չ էլ՝ ընտրվել։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հնարավորություն էր տվել լրացնելու բացակայող փաստաթղթերը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե սահմանված ժամկետում կուսակցությունը չի վերացնում ընտրական ցուցակի թերությունները, գրանցումը պետք է մերժվի։ Իսկ եթե լրացված չեն առանձին թեկնածուների փաստաթղթերը, մերժվում է կոնկրետ թեկնածուների գրանցումը, սակայն ցուցակը գրանցվում է։ Պարզ է, որ եթե Արթուր Հարությունյանը խնդիրներ ունի եւ չի կարող անձնապես առաջնորդել ցուցակը, ապա այդ կուսակցության մասնակցությունն իմաստ չունի։ Կուսակցական առաջադրումների տակ, իրականում, մեզանում համայնքապետի ընտրություններ են կայանում։

Աբովյանի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադաթյանը երեկ մեզ ասաց, որ պահանջվող բոլոր փաստաթղթերը թեկնածուն ներկայացրել է, եւ վարչական դատարանի որոշման հիման վրա լիազոր մարմինը տրամադրել է տեղեկանքը։ Այսինքն, ըստ տիկնոջ, լիազոր մարմինը, այն է՝ անձնագրայինը, սկզբում մերժել է Պալաչին, ապա վարչական դատարանի որոշման հիմքով տրամադրել է տեղեկանքը։

Շատ ուշագրավ իրավիճակ է արձանագրվել։ Բանն այն է, որ նոյեմբերի սկզբին Հարությունյանը վարչական դատարան հայց է ներկայացրել, թե ինքը Հայաստանից բացակայել է, քանի որ ուսանել է Մեքսիկայի Գվադալախարայի համալսարանում, եւ խնդրել է, որ դատարանը պարտավորեցնի ՆԳՆ-ին՝ իրեն տրամադրել օրենքով պահանջվող տեղեկանքը։ Օրենքը միայն կրթական եւ պաշտոնական գործուղման դեպքում է անձի՝ հանրապետությունից բացակայությունը հարգելի համարում։ Վարչական դատարանը սկզբում մերժել է հայցը՝ այն հիմնավորմամբ, որ բուհի տեղեկանքը կեղծ է, քանի որ դրա վրա բացակայում է Մեքսիկայի բուհի ռեկտորի ստորագրությունը։ Սակայն, ով հրաշք։ Մի քանի օրվա մեջ Արթուր Հարությունյանը նորից է հայցով դիմել վարչական դատարան այս անգամ ներկայացրել մեքսիկացի ռեկտորի ստորագրությունը՝ բուհում ուսանելու մասին տեղեկանքի վրա։ Եվ արդեն այս ստորագրության հիման վրա վարչական դատարանը՝ նոր կազմով, որոշում է կայացրել եւ պարտավորեցրել ՆԳՆ-ին՝ տրամադրելու պահանջվող տեղեկանքը։ Այս տեղեկանքի հիման վրա էլ ԸԸՀ-ն գրանցել է Պալաչի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների հիման վրա, Հարությունյանի քաղաքական մեկենասը Հայկ Կոնջորյանի եղբայրն է, ասում են՝ նրա օգնությամբ է գործընթացն իրականացվել, որպեսզի գործող համայնքապետ, «Գործարար» կուսակցությամբ առաջադրված Էդուարդ Բաբայանի դեմ կոալիցիա կազմեն եւ թույլ չտան, որ նա համայնքապետ դառնա։

Մեր աղբյուրները չբացառեցին, որ Բաբայանի կողմնակիցները բողոք կներկայացնեն՝ Պալաչի գրանցումը չեղյալ ճանաչելու համար։ Նրանք պետք է կարողանան ապացուցել, որ Մեքսիկայում ուսանելու մասին Արթուր Հարությունյանի տեղեկանքը կեղծ է։ Հիշեցնենք, որ Պալաչը 2015-ին եւս մասնակցել է համայնքապետի ընտրություններին, սակայն չի հաղթել։ Նա Գագիկ Ծառուկյանի սանիկն է եւ նախկինում եղել է նրա մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց ճանապարհները բաժանվեցին, նաեւ այդ պատճառով Պալաչը դարձավ հայտնի դեմք։