Ադրբեջանը բնակեցնում է օկուպացված Արցախի Մարտակերտ, Մեխակավան և Կովսական շրջանները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ադրբեջանցիների հերթական խմբերն ուղևորվել են բնակվելու օկուպացված Արցախի Մարտակերտ, Մեխակավան և Կովսական քաղաքներ:
Նախկինում այդ ընտանիքները ժամանակավորապես բնակեցված են եղել հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, ինչպես նաև կիսակառույց և վարչական շենքերում։
Այս փուլում այդ բնակավայրեր է ուղարկվել բնակվելու մոտ 150 ընտանիք՝ ընդհանուր առմամվ 450 մարդ:
Նշվում է, որ անտուն ադրբեջանցիները շնորհակալական նամակներ են փոխանցել Ալիև ամուսիններին: