Իրանը ծրագրում է Վաշինգտոնում հարձակումներ իրականացնել Թրամփի վարչակազմի անդամների դեմ
ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ ունի այն մասին, որ Իրանը մշակում է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ քիմիական զենքիկիրառմամբ հնարավոր հարձակման ծրագրեր։
Ենթադրյալ ծրագրերը ներառում են հարձակման կոնկրետ վայրեր և հնարավոր թիրախներ, ինչի կապակցությամբ ամերիկյան իշխանությունները մշակում են հնարավոր սպառնալիքներին արձագանքելու միջոցառումներ։
Միևնույն ժամանակ, պաշտոնատար անձինք ընդգծում են, որ մոտալուտ հարձակման նախապատրաստման ապացույցներ չկան։ Սպիտակ տանը ևս հայտարարել են, որ ԱՄՆ տարածքում անվտանգությանն ուղղված հավաստի սպառնալիքներ չկան։