Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված մի խումբ քաղաքացիների, որոնցից մի մասը նշում էին մեկ հոգու, մի մասը՝ երկու հոգու, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: