Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով մեկնել է Կատար. ինչ է սպասվում
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կատար։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ԱԳՆ-ն։
Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում նախատեսված են Մակա Բոչորիշվիլիի երկկողմ հանդիպումներ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի, ինչպես նաև Կատարի կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։