Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն
Մեքսիկայի Գվադալախարա քաղաքի հիվանդանոցներից մեկում 80 տարեկանում մահացել է «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն, որը հայտնի էր «Բոսսերի բոսս» մականունով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ Գալյարդոն մահացել է բազմաօրգանային անբավարարության հետևանքով։ Նա բանտից հիվանդանոց էր տեղափոխվել երկու օր առաջ։