Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ ԱրմենիաTRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ ՇարմազանովՀԿԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնյայի ձերբակալությունը կապված չէ նրա ծառայողական գործունեության հետՄիրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըՇիրակամուտի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. հայտնաբերվել են խախտումներԵԱՏՄ–Իրան․ զարգացնում են գործարար կապերն ու քննարկում առևտրի թվայնացման հարցերըԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունիՀոկտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ20 մլն դրամի կաշառքի գործով են պաշտոնյաները ձերբակալվել. Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեցԲարսելոնայի երրորդ կորուստը միջազգային դադարի ընթացքում․ Կուբարսին բուժզննում կանցնիՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում ամերիկյան ԱԹՍ կալանելու մասինՀայտնի է, թե որ հանդիպմանը կարող է մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարըՀերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱշտարակի խճուղում ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված 10 մլն դրամի վնասը վերականգնվել էԺողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելը որևէ աղերս չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ. Գևորգ ԴանիելյանԵՄ-ն ու Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրները կքննարկեն անվտանգությունն ու փոխկապակցվածությունը. Կալլաս«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են ծխախnտային արտադրանքի վաճառքի կանոնների խախտումներԱմերիկյան ուժերի գործողությունները շարունակում են տապալվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցումԼեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով (տեսանյութ)Եթե բանտում գտնվող Արթուր Վարդանյանը բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ. Միքայել ՀամբարձումյանԳևորգ Թամամյանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածուների գնահատման առաջատար․ 12 միավոր՝ հնարավոր 14-իցՎրաստանը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ովՄիրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունն ու TRIPP-ըՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը«Քո պահվածքը Վիշինսկու պահվածքն է»․ Զուրաբյանը պատմեց՝ ինչու խզվեցին Փաշինյանի և ՀԱԿ-ի հարաբերություններըՄեզ հեռացրին, մեր տեղը բերեցին ուրիշներին... ոսկե սարեր էին խոստանում»․ «Նոյի» 15 նախկին աշխատակիցները կառավարության դռանն են«Արարատ» ՆՈՅ գործարանի աշխատանքից ազատված 15 աշխատակից բողոքի ակցիան են անումՀովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից uպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՉարենցավանի մոտ հայտնաբերվել են шտրճшնшկներ, шկшնшնետ, 30 шկшն, 5 նռնшկ և ավելի քան 3 հազար փшմփուշտ«Ինձ դաս մի՛ տուր, ես գիտեմ՝ ինչն ինչ է». Սասուն Միքայելյանը՝ լրագրողինԱյ փսլնքոթներ, ուր էիք դուք, որ մենք ժողովրդավարության բաստիոն էինքՈւկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին
Հայրենիքը տանուլ տվեց, աթոռի հետևից է ընկել․ Ալենից փախչող աթոռն ու քաղաքական նոր հաշվարկները
Կրեմլը Պետդումային հանձնարարել է պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակինԴնեպրի ուղղությամբ ռուսական բանակի կրկնակի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ«Դասախոսներին հեռացնում եք քաղաքական հայացքների համար»․ Ղազարյանը՝ ԱնդրեասյանինԵրանոս գյուղում «Mercedes G»-ն բшխվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. առաջացել է գազի արտահոսք, կա վիրավnր
Նախ հերթեր են ստեղծում, հետո առաջարկում մինչև 88 650 դրամ վճարել՝ դրանցից ազատվելու համար․ նոր գներ՝ անձնագրի համար
Ազատազրկվածների գրեթե կեսը դատավճիռ չունի․ Չալաբյանը՝ Հայաստանում կալանքի համատարած կիրառման մասինՄակրոնը ֆրանսիացի գրող Կատրին Նայի հետ զրույցներում խոստովանել է, որ ինքը «դեռևս երեխա է». TelegraphՀԱՊ-ում կբացվի Գրիգոր Խանջյանին նվիրված ցուցադրություն. առաջին անգամ հանրությանը կներկայացվի Մայր Աթոռում պահվող «Լուսավորչի տեսիլքը» գոբելենըՈւկրաինայի խաղաղության գինը՝ ՆԱՏՕ-ի նահանջը․ ի՞նչ է պահանջում Մոսկվան. Արտակ ԶաքարյանՊուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Շենչժենում. Չինաստանի ԱԳՆ«Կալանքը դարձել է մարդկանց պատժելու միջոց»․ Գոհար Մելոյանը պահանջում է խորհրդարանական վերահսկողություն Արսեն Գևորգյանի մահվան գործովԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴառել եք անասուն, ամոթ ա. «Դինո վազք» մրցաշարը զայրացրել է անցորդներին (տեսանյութ)
ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ
Հանդիսապետությամբ Հովնան Սրբազանի՝ նշվել է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 25-ամյակը
Քաղաքականություն

TRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ Շարմազանով

Ներկայացնում ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթը․

«Գլխավոր ասամբլեայի հարգելի կազմակերպիչներ և մասնակիցներ,

Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ողջունում եմ “Ազգերի ազատության համար” միջազգային շարժումը:

Հին միաբևեռ աշխարհակարգն անցյալում է, և նրան անխուսափելիորեն փոխարինելու է գալիս բազմաբևեռությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորրորդ կոմիտեի կողմից “գաղութատիրության ժամանակակից սպառնալիքներին հակազդելու մասին” բանաձևի ընդունումը: Բազմաբեւեռությունը միակ պատմական հնարավորությունն է արդար աշխարհակարգ կառուցելու համար, որտեղ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ձայնը պետք է լսելի լինի՝ անկախ նրա տնտեսական կամ ռազմական հզորությունից:

Ժամանակակից աշխարհում կարևոր դեր է խաղում միջկուսակցական համագործակցությունը։ ՀՀԿ-ն բարձր է գնահատում “Եդինայա Ռոսիա”կուսակցության հետ դաշնակցային կապերը ։

Հենց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ։ Նույն ժամանակահատվածում նոր մակարդակի բարձրացավ ռազմավարական հումանիտար համագործակցությունը, որի վառ խորհրդանիշը դարձավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը 2015 թվականին: 2010 թվականին ստորագրվել է արձանագրություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին, իսկ 2016 թվականին Երևանում ընդունվել Է ՀԱՊԿ զարգացման ռազմավարությունը։ Մենք հետևողականորեն հայտարարում ենք՝ Հայաստանը պետք է զարգացնի երկկողմ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև ակտիվորեն խորացնի ինտեգրումը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:

Գործընկերներ,

Նեոգաղութատիրության սպառնալիքը կանգնած է անմիջականորեն և իմ երկրի առջև։
“Ինտեգրացիա” և “տրանսպորտային ապաշրջափակում” կարգախոսների ներքո արտաքին ուժերը փորձում են մեր երկիրը դարձնել սուբյեկտայնությունից զուրկ լոգիստիկ կցորդ։ Այդ սպառնալիքն առաջին հերթին բխում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից և Ադրբեջանից, որոնց ծավալապաշտական քաղաքականությունն ուղղված է հայկական պետության տնտեսական և քաղաքական խեղդմանը:

Այս գործընթացում լուրջ ռիսկի գործոն է հանդիսանում այսպես կոչված TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity) ։  Հայաստանի Սյունիքի մարզով տնտեսական բարգավաճման քողի տակ առաջ մղվող միջազգային տարանցիկ միջանցքն իր մեջ ուղղակի սպառնալիք է պարունակում սեփական ռազմավարական ենթակառուցվածքի, հողի և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի վերահսկողության լիակատար կորստի համար՝ հօգուտ անդրազգային կորպորացիաների և Անկարայի ու Բաքվի աշխարհաքաղաքական հավակնությունների: Սա 21-րդ դարի նեոգաղութատիրական պրակտիկայի դասական դրսևորում է, երբ պետության ինքնիշխան իրավունքները փոխանակվում են ուրիշի առևտրային և ռազմական շահերը սպասարկելու համար:

Մեր ժամանակների ևս մեկ աղաղակող արատ է մնում երկակի ստանդարտների ցինիկ կիրառումը։

Ազգերի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ։  Կանոնադրության 1-ին և 55-րդ հոդվածներում ուղղակիորեն խոսվում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մասին:

Բայց այսօր միջազգային իրավունքն ընտրովի է կիրառվում։
2023 թվականին Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը պայքարել է ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման համար,ենթարկվել է էթնիկ զտման։  Իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները 2023 թվականի հոկտեմբերից առ այսօր ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում։ Նրանց ազատագրման համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը:

Երկակի ստանդարտների և ազատությունների ճնշման համակարգը արմատներ է գցել նաև բուն Հայաստանի ներսում. Այսօր մեր երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնք փաստացի զրկված են ազատությունից՝ նեոգաղութատիրական ուղեգծի դեմ իրենց բաց, սկզբունքային պայքարի և ազգային ինքնիշխանության պաշտպանության համար։

Մեզ փորձում են ներշնչել, թե ազատությունը սեփական արմատներից, արժեքներից ու պատմությունից հրաժարվելն է։  Բայց ազգերի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու և իրենց ժողովրդի ինքնիշխան կամքի հիման վրա անկախ պետություն կառուցելու իրավունքն է:

Սիրելի բարեկամներ,

Վստահ եմ, որ երկակի ստանդարտների համակարգը պետք է մնա անցյալում։  Միայն բազմաբեւեռ աշխարհում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության եւ ավանդական արժեքների պահպանման վրա, մենք կկարողանանք հաղթահարել ներկայիս համակարգային ճգնաժամը։

Վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել “Եդինայա Ռոսիա”-ի մեր գործընկերներին հրավերի և այս կարևոր միջոցառումը անթերի կազմակերպելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»: