Հոկտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։
Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
- մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.7 մլն դրամ,
- մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 41 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 11.3 մլն դրամ,
- հանրային սննդի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝ 8.1 մլն դրամ,
- հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.7 մլն դրամ,
- ոսկերչական ապրանքների և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում՝ 24 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 5.2 մլն դրամ,
- առողջապահության ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 10.3 մլն դրամ,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.6 մլն դրամ,
- շինանյութի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ 3 մլն դրամ,
վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեության ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.9 մլն դրամ,
մսամթերքի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.9 մլն դրամ,
այլ ոլորտներում՝ 96 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 3.6 մլրդ դրամ։
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 81 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 277, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 69.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․
հանրային սննդի ոլորտում՝ 13 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 43, տուգանքի չափը՝ շուրջ 10.8 մլն դրամ,
շինարարության ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 53, տուգանքի չափը՝ շուրջ 13.3 մլն դրամ,
մթերային խանութներում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 9, տուգանքի չափը՝ 2.2 մլն դրամ,
այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 52 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 172, տուգանքի չափը՝ 43 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 47 դեպք։ Արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.9 մլն դրամի չափով տուգանք։ Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
ոսկերչական ապրանքների և թանկարժեք քարերի առևտրի ոլորտում՝ 24 խախտում, տուգանքի չափը՝ 11.6 մլն դրամ,
առողջապահության ոլորտում՝ 6 խախտում, տուգանքի չափը՝ 3 մլն դրամ,
կահույքի առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.3 մլն դրամ,
այլ ոլորտներում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։
Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։