Մոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ Ուշակով
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան կատարած այցից հետո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։ Այն ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 տնտեսություն, այդ թվում՝ Ռուսաստանը։ Ինչպես նշել է Ուշակովը, ներկայումս պլանավորվում է Պուտինի և Թրամփի միջև առանձին հանդիպում նոյեմբերի 19-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում։
«ԱՄՆ բանագնացների՝ Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում մենք ընդհանուր գծերով քննարկեցինք Պուտինի և Թրամփի միջև կայանալիք երկկողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները», – երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ուշակովը։