«Արարատ» ՆՈՅ գործարանի աշխատանքից ազատված 15 աշխատակից բողոքի ակցիան են անում
«Արարատ» ՆՈՅ գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով լսլել ու լուծում տալ իրենց խնդիրներին։
«Առաջնահերթ թիրախավորեցին անվտանգության աշխատակիցներին։ Մասիսի մթերման կայանից էլ աշխատակիցներ են հանել, ոչ թե կրճատումներ են, այլ մեզ հանել են աշխատանքից, ուրիշներին են բերել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք նշում են, որ բացի աշխատանքից դուրս գալուց, իրենց ուրիշ ոչինչ չեն առաջարկել՝ ոչ աշխատավարձի կրճատում, ոչ այլ աշխատանքի անցնել։
«Մենք անկուսակցական ենք, իրենց էլ ենք այդ մասին ասել»,-հայտարարեցին նրանք։