«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ում հայտնաբերվել են ծխախnտային արտադրանքի վաճառքի կանոնների խախտումներԱմերիկյան ուժերի գործողությունները շարունակում են տապալվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցումԼեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարաձգվում է ևս 6 ամսով (տեսանյութ)Եթե բանտում գտնվող Արթուր Վարդանյանը բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ. Միքայել ՀամբարձումյանԳևորգ Թամամյանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածուների գնահատման առաջատար․ 12 միավոր՝ հնարավոր 14-իցՎրաստանը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՍևանա լճի մակարդակը նոյեմբերի 9-15-ը իջել է 1 սմ-ովՄիրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությունն ու TRIPP-ըՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը«Քո պահվածքը Վիշինսկու պահվածքն է»․ Զուրաբյանը պատմեց՝ ինչու խզվեցին Փաշինյանի և ՀԱԿ-ի հարաբերություններըՄեզ հեռացրին, մեր տեղը բերեցին ուրիշներին... ոսկե սարեր էին խոստանում»․ «Նոյի» 15 նախկին աշխատակիցները կառավարության դռանն են«Արարատ» ՆՈՅ գործարանի աշխատանքից ազատված 15 աշխատակից բողոքի ակցիան են անումՀովիկ Աբրահամյանի որդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից uպանություն պատվիրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՉարենցավանի մոտ հայտնաբերվել են шտրճшնшկներ, шկшնшնետ, 30 шկшն, 5 նռնшկ և ավելի քան 3 հազար փшմփուշտ«Ինձ դաս մի՛ տուր, ես գիտեմ՝ ինչն ինչ է». Սասուն Միքայելյանը՝ լրագրողինԱյ փսլնքոթներ, ուր էիք դուք, որ մենք ժողովրդավարության բաստիոն էինքՈւկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին
Հայրենիքը տանուլ տվեց, աթոռի հետևից է ընկել․ Ալենից փախչող աթոռն ու քաղաքական նոր հաշվարկները
Կրեմլը Պետդումային հանձնարարել է պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակինԴնեպրի ուղղությամբ ռուսական բանակի կրկնակի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ«Դասախոսներին հեռացնում եք քաղաքական հայացքների համար»․ Ղազարյանը՝ ԱնդրեասյանինԵրանոս գյուղում «Mercedes G»-ն բшխվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. առաջացել է գազի արտահոսք, կա վիրավnր
Նախ հերթեր են ստեղծում, հետո առաջարկում մինչև 88 650 դրամ վճարել՝ դրանցից ազատվելու համար․ նոր գներ՝ անձնագրի համար
Ազատազրկվածների գրեթե կեսը դատավճիռ չունի․ Չալաբյանը՝ Հայաստանում կալանքի համատարած կիրառման մասինՄակրոնը ֆրանսիացի գրող Կատրին Նայի հետ զրույցներում խոստովանել է, որ ինքը «դեռևս երեխա է». TelegraphՀԱՊ-ում կբացվի Գրիգոր Խանջյանին նվիրված ցուցադրություն. առաջին անգամ հանրությանը կներկայացվի Մայր Աթոռում պահվող «Լուսավորչի տեսիլքը» գոբելենըՈւկրաինայի խաղաղության գինը՝ ՆԱՏՕ-ի նահանջը․ ի՞նչ է պահանջում Մոսկվան. Արտակ ԶաքարյանՊուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Շենչժենում. Չինաստանի ԱԳՆ«Կալանքը դարձել է մարդկանց պատժելու միջոց»․ Գոհար Մելոյանը պահանջում է խորհրդարանական վերահսկողություն Արսեն Գևորգյանի մահվան գործովԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴառել եք անասուն, ամոթ ա. «Դինո վազք» մրցաշարը զայրացրել է անցորդներին (տեսանյութ)
ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ
Հանդիսապետությամբ Հովնան Սրբազանի՝ նշվել է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 25-ամյակըԷստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումներըՓոխանակման կետերում դոլարի առքը 358 դրամ է, վաճառքը՝ 361Ընդդիմադիրներին ԿԳԲ-ի պադվալները լցնելու, պարանով կախելու և տասնյակ այլ հրահանգներ․ ԱԺ-ում՝ հանրային լսումներ քաղաքական հետապնդումների մասինՈղջի գետի տարածքում գտնվող հնավայրի պեղումների ժամանակ հայտաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ
Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց
Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱննա Վարդապետյանը Դուբայի գլխավոր դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները
«Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ ԱԺ-ում
Արգելակելով այս նախագիծը՝ կստացվի, որ դեղը թողնում եք մնա որպես շքեղությունԴեղերը 20 տոկոսով էժանացնելու նախագիծըբ ԱԺ-ում է. «Ուժեղ Հայաստան»
Երևան մուտքը կսահմանափակվի․ պարզվում է՝ Ավինյանի թիրախում ոչ թե մարզաբնակներն են, այլ մեքենաները
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը
Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են. ՈւՂԻՂ
Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը
Շատ տարբեր մարդիկ, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը. Ավինյանն արձագանքեց Աննա Հակոբյանին«Total Chess World Championship Tour Pilot 2026». Հայկ Մարտիրոսյանը Գ խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի
Քաղաքականություն

Հայրենիքը տանուլ տվեց, աթոռի հետևից է ընկել․ Ալենից փախչող աթոռն ու քաղաքական նոր հաշվարկները

Ժամանակին Ալեն Սիմոնյանը նուռը ձեռքին լուսանկարվում էր Ակնայում (Աղդամում) և հայտարարում՝ «Աղդամն (Ակնան) իմ հայրենիքն է»։ Հետո, երբ քաղաքական իրավիճակը փոխվեց, հայրենիքի մասին նրա պատկերացումներն էլ սկսեցին այլ երանգներ ստանալ։ Նա մոռացավ, որ Ակնան իր հայրենիքն էր, այն հայրենիքը, որն իր քաղաքական հայրն ուրացավ՝ ասելով, թե մերը չէր ու տվեց թշնամուն: 

Ալենը հաշտվեց այդ իրողության հետ՝ գերադասելով աթոռը: 

Հիմա, երբ պաշտոնի հարցը կրկին անորոշ է դառնում ու աթոռը երերում է նրա հետույքի տակ, Ալենը դարձյալ մի կողմ է դնում սկզբունքներն ու վազում դրա հետևից: Սրանով էլ չափվում է նրա քաղաքական հավատարմության սահմանները:

Նոր Սահմանադրության նախագծով նախատեսված չէ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այսինքն՝ եթե նախագիծն ընդունվի, Ալեն Սիմոնյանի ներկայիս պաշտոնն այլևս չի լինի։ 

Եվ այստեղ մի փոքր հետ գնանք ու հիշենք, թե ինչպես էր Ալենը հայտնվել այդ աթոռին։

Երբ 8-րդ գումարման Ազգային ժողովի ավարտից հետո ձևավորվում էր 9-րդ գումարման խորհրդարանը, Սիմոնյանն այլևս ԱԺ նախագահի աթոռին չէր։ Շատերը կարծում էին, թե նա Փաշինյանին բարկացրել է ու վերջինս էլ որոշել է նրան հեռացնել քաղաքական առաջին պլանից։ Սակայն, ինչ-որ պահի, նրա համար նոր աթոռ գտնվեց՝  ԱԽ քարտուղարի պաշտոնը։

Հիմա, պարզվում է, այդ պաշտոնն էլ կարող է վերանալ, ու Ալենը կզրկվի հերթական աթոռից: Բայց եթե Ալենին աթոռից կարելի է զրկել, ապա աթոռի նկատմամբ նրա սիրուց զրկելը անհնար է:

Թերևս սա է պատճառներից մեկը, որ Սիմոնյանը վերջին օրերին առանձնահատուկ ակտիվությամբ փորձում է հայտնվել Աննա Հակոբյանի ուշադրության կենտրոնում։ Նա տարածեց Հակոբյանի տեսանյութը, որտեղ վերջինս խիստ քննադատում էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մայրաքաղաքի խցանումների և շինարարական քաղաքականության համար։

Սիմոնյանը հետո շտապեց բացատրել, թե դրանում որևէ դավադրություն կամ քաղաքական ենթատեքստ չկա։ Հայտարարեց, որ միշտ սիրել է Երևանը, իսկ քաղաքապետ դառնալու հավակնությունների մասին խոսակցություններն անտեղի են։ Ավելին՝ ասաց, որ ինքը և հանրությունը չգիտեն՝ վեց ամիս կամ մեկ տարի հետո ինչով է զբաղվելու, և չի բացառվում, որ մասնավոր գործունեությամբ զբաղվի։

Խոսքը՝ խոսք, բայց Ալեն Սիմոնյանի գործողությունները, անգամ նրա ձայնի ելևէջներն ու տոնայնությունը  այն մասին են, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ալենի կոկորդին մնացած ոսկոր է դարձել:

Մյուս կողմից էլ քաղաքականության մեջ պատահականությունները երբեմն չափազանց խոսուն են։ Հատկապես երբ պաշտոնի շուրջ ներիշխանական մրցակցության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։

Իսկ Տիգրան Ավինյանը, որի քաղաքապետի աթոռը Սիմոնյանի հավակնությունների առարկան է, այսօր ստիպված էր անձամբ հակադարձել Աննա Հակոբյանի քննադատությանը։ Նա խցանումների պատճառը կապեց ավտոմեքենաների թվի աճի և տնտեսական զարգացման հետ՝ պնդելով, որ նորակառույց շենքերն ինքնաբերաբար խցանումներ չեն առաջացնում։ Այսպիսով, քաղաքապետը փորձեց պաշտպանել իր շինարարական քաղաքականությունը՝ պատասխանատվության շեշտը տեղափոխելով այլ գործոնների վրա։

Նա, ըստ էության, փորձում էր պաշտպանել ոչ միայն իր վարած քաղաքականությունը, այլև աթոռը:  Ավինյանի համար էլ, կարծես, քաղաքապետի աթոռը պարզապես պաշտոն չէ, որից հեշտությամբ կարելի է հրաժարվել։ Ավինյանը հասկանում է՝ Սիմոնյանի ակտիվությունը ցույց է տալիս, որ այդ աթոռի շուրջ պայքարը կարող է ավելի վաղ սկսվել, քան պաշտոնական ընտրարշավը։

Մի խոսքով՝ մի ժամանակ նուռը ձեռքին հայրենիքի մասին հայտարարություններ անող, հետո ԱԺ նախագահի աթոռից ԱԽ քարտուղարի պաշտոն տեղափոխված Սիմոնյանն այժմ կարող է կանգնել նոր ընտրության առաջ։

Այդ աթոռն է Ալենից փախչում, Ալենը՝ աթոռից երբեք։

Եթե ԱԽ քարտուղարի պաշտոնը վերանում է, պետք է մտածել հաջորդ հանգրվանի մասին։ Իսկ եթե այդ հանգրվանը քաղաքապետարանն է, ապա ինչո՞ւ չփորձել ճանապարհ հարթել՝ անգամ ղեկավարի ընտանիքի անդամի քննադատությունը սեփական քաղաքական հաշվարկների համար օգտագործելով:

Դե գոնե հույս ունի, որ Փաշինյանների ընտանիքը  նրա քծնանքներն անպտուղ չի թողնի:

Պաշտոնների այս վազքում սկզբունքները հաճախ երկրորդ պլան են մղվում։ Ու գուցե հենց այս ապագայի մասին էր մի առիթով խոսել Սիմոնյանը, երբ հայտարարեց՝ «դե, ծափ տվեք, ապագա կա»։

Արմինե Մկրտումյան