Ամերիկյան ուժերի գործողությունները շարունակում են տապալվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում ամբողջական վիճակում առգրավել է ամերիկյան MQM-170 ռազմական անօդաչու թռչող սարքը։
Այս մասին տեղեկացրել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն՝ իրանական ուժերը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ Քեշմ կղզուց հարավ խլել են անօդաչու թռչող սարքի կառավարումը և հարկադիր վայրէջք կատարել տվել նրան։
«Սա այս տեսակի չորրորդ անօդաչու թռչող սարքն է, որն ամբողջական վիճակում առգրավվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի և անօդաչու ավիացիայի հրամանատարության կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից Հորմուզի նեղուցի շրջանում ամբողջական վիճակում որսված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է ութի։