Կրեմլը Պետդումային հանձնարարել է պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակին
Ռուսաստանի նախագահի աշխատակազմը «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակին և ռազմական գործողությունների մասնակիցների զանգվածային վերադարձին։ Այս մասին, նոյեմբերի 13–14-ին կայացած սեմինարի արդյունքներով, հայտնել են «Վեդոմոստիի» աղբյուրները։ Սեմինարին մասնակցել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է РБК-ն, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներին հիշեցրել են, որ պատերազմը շարունակվում է, ուստի պատգամավորներն իրավունք չունեն հանգստանալու և իրենց հաճույքի համար ապրելու։
Միևնույն ժամանակ, նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում Մոսկվան, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, կրկին առաջ է քաշել առավելապաշտական պահանջներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ Մոսկվային կբավարարի միայն հաղթանակը և Ռուսաստանի պայմաններով կնքված խաղաղության համաձայնագիրը։