Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 9:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա և Մաշտոցի պողոտաների ավտոբուսի կանգառի մոտ, կանաչ վզկապով գերմանական հովվաշուն հարձակվեց իմ և իմ շան վրա։ Կարծես թե տերը նույնիսկ այնտեղ չէր։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատերերերիվ մեկը և հավելել.
Ոտքս լուրջ վնասվածք ունի. չեմ կարողանում քայլել։ Սրունքիս վրա վերքեր կան։
Շան տերը կամ ով գիտի, թե ում շունն է, խնդրում եմ արձագանքել։
Ես դեռ չեմ զննել իմ շանը. հավանաբար նա նույնպես լուրջ վնասվածքներ ունի։ Ինձ շտապօգնության մեքենայով տարան։
Ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար։