Մակրոնը ֆրանսիացի գրող Կատրին Նայի հետ զրույցներում խոստովանել է, որ ինքը «դեռևս երեխա է». TelegraphՀԱՊ-ում կբացվի Գրիգոր Խանջյանին նվիրված ցուցադրություն. առաջին անգամ հանրությանը կներկայացվի Մայր Աթոռում պահվող «Լուսավորչի տեսիլքը» գոբելենըՈւկրաինայի խաղաղության գինը՝ ՆԱՏՕ-ի նահանջը․ ի՞նչ է պահանջում Մոսկվան. Արտակ ԶաքարյանՊուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Շենչժենում. Չինաստանի ԱԳՆ«Կալանքը դարձել է մարդկանց պատժելու միջոց»․ Գոհար Մելոյանը պահանջում է խորհրդարանական վերահսկողություն Արսեն Գևորգյանի մահվան գործովԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴառել եք անասուն, ամոթ ա. «Դինո վազք» մրցաշարը զայրացրել է անցորդներին (տեսանյութ)
ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ
Հանդիսապետությամբ Հովնան Սրբազանի՝ նշվել է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 25-ամյակըԷստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումներըՓոխանակման կետերում դոլարի առքը 358 դրամ է, վաճառքը՝ 361Ընդդիմադիրներին ԿԳԲ-ի պադվալները լցնելու, պարանով կախելու և տասնյակ այլ հրահանգներ․ ԱԺ-ում՝ հանրային լսումներ քաղաքական հետապնդումների մասինՈղջի գետի տարածքում գտնվող հնավայրի պեղումների ժամանակ հայտաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ
Երևանի կենտրոնում կինը ենթարկվել է շան հարձակման. Շտապ օգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց
Ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱննա Վարդապետյանը Դուբայի գլխավոր դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները
«Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ ԱԺ-ում
Արգելակելով այս նախագիծը՝ կստացվի, որ դեղը թողնում եք մնա որպես շքեղությունԴեղերը 20 տոկոսով էժանացնելու նախագիծըբ ԱԺ-ում է. «Ուժեղ Հայաստան»
Երևան մուտքը կսահմանափակվի․ պարզվում է՝ Ավինյանի թիրախում ոչ թե մարզաբնակներն են, այլ մեքենաները
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը
Ազգային ժողովում քաղբանտարկյալների հարցով լսումներ են. ՈւՂԻՂ
Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը
Շատ տարբեր մարդիկ, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը. Ավինյանն արձագանքեց Աննա Հակոբյանին«Total Chess World Championship Tour Pilot 2026». Հայկ Մարտիրոսյանը Գ խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիՎալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր». Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկանՈղբերգական դեպք՝ Սևանում. այրված տանը հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմինՄԻՊ-ից չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նավթաբազայինՁեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել ենՄեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը
Անգամ ադրբեջանական մամուլն է ասում՝ Տաթևը մի բան գիտի, հետո չասեք՝ չի ասել...
Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերովՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսըՊրահայում մինչև 450 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին՝ ընդդեմ պետական լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխման
Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը, սատկել է 4 ձի
Գորիսում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրևՌուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով
Այսօր՝ ժամը 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն
Փաշինյանը և Կամբոջայի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջՈղբերգական ավտովթար. հարսանեկան արարողության մասնակիցներից անչափահասները վթարի են ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՌԴ զինված ուժերը Զապորոժիեում խnցել են լոգիստիկ կենտրոն. ՊՆԱրման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինԱՄՆ ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր ԱրևելքԱրմավիրում «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվելԹրամփը ձգտում է ԱՄՆ Գերագույն դատարանի միջոցով նոր սահմանափակումներ մտցնել իր վարչակազմի որոշումներն արգելափակելու դատավորների հնարավորության նկատմամբԱրտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էՎիլնյուսում փնտրում են եկեղեցուց խաչված Հիսուս Քրիստոսի քանդակը գողացած և կոտրած վանդալներին
Քաղաքականություն

Ուկրաինայի խաղաղության գինը՝ ՆԱՏՕ-ի նահանջը․ ի՞նչ է պահանջում Մոսկվան. Արտակ Զաքարյան

Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ուկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։

Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի։

Մոսկվայի համար ուկրաինական հակամարտությունն անբաժանելի է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև առճակատումից։ ՌԴ-ն պահանջում է ոչ միայն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ, այլ նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության վերանայում։

Հանդիպման արդյունքներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլին կմիանան նաև եվրոպական որոշ ներկայացուցիչներ։ Ֆորմալ առումով Եվրոպան դուրս չի մնացել գործընթացից, հատկապես՝ ռազմական աջակցության և միջամտության հարցում: Սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ը շարունակում է առանցքային դեր խաղալ Ուկրաինային հետախուզական տվյալների, սպառազինությունների, տեխնոլոգիաների տրամադրման և ընդհանուր համակարգման գործում։

Աբու Դաբիի բանակցությունները ցույց տվեցին, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է։ Դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների։

ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) շրջանակում նախատեսվող եռակողմ գագաթնաժողովից առաջ, որը պետք է անցկացվի Չինաստանի Շենժեն քաղաքում, The New York Times-ը հոդված է հրապարակել, որտեղ, հղում անելով իր աղբյուրներին, ներկայացնում է քննարկվելիք՝ այսպես կոչված non-paper-ի (ոչ պաշտոնական փաստաթղթերի) բովանդակությունը։ Դրանում շարադրված են ՌԴ պայմանները, որոնց ընդունման դեպքում Մոսկվան պատրաստ կլինի Ուկրաինայի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Հոդվածի հեղինակների պնդմամբ՝ փաստաթուղթը գրեթե բառացիորեն կրկնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ 2021թ. դեկտեմբերին ներկայացված պահանջը։ Այն ներառում է ՆԱՏՕ-ի ընդլայնման բացառում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում «ցանկացած ռազմական գործունեության» արգելում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմակայանների վերադարձ մինչև 1997թ. կարգավիճակի։

Պայմանների ցանկում ավելացվել են նաև պահանջներ Եվրոպայի միջուկային տերությունների՝ մասնավորապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ։

Առայժմ որևէ փաստ չկա, որ ուկրաինական թեման Շենժենում կայանալիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերից մեկը կլինի։ Կարծում եմ, որ Չինաստանի նախագահը դժվար թե ցանկանա պարտավորություններ ստանձնել Եվրոպայում կարգավորումների մասով։

Իմ կարծիքով՝ նախագահներ Թրամփի, Սիի և Պուտինի առաջիկա հանդիպման հիմնական ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է լինելու Իրանի, Հորմուզի նեղուցի, նավթամթերքի համաշխարհային գների և միջուկային զինաթափման հարցերի վրա: Սակայն ուկրաինական հարցը բանակցությունների օրակարգից վերջնականապես բացառել նույնպես չի կարելի»,- նշել է նա։