«Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ ԱԺ-ում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներ է կազմակերպել։
Լսումներին ներկա են նաեւ ընտրությունների ժամանակ քրեական հետապնդումների ենթարկված, կալանավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածուները։
ԱԺ լսումներին մասնակցում է նաեւ կալանավորված Արեգնազ Մանուկյանի 14 -ամյա դուստրը։ Նա ելույթ ունեցավ՝ ասելով․ «Իմ մայրը հանցագործ չէ»։