Դեղերը 20 տոկոսով էժանացնելու նախագիծըբ ԱԺ-ում է. «Ուժեղ Հայաստան»
««Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, չլինելով իշխանություն, փորձում է իրականացնել նախընտրականք քարոզարշավի ժամանակ ներկայացրած 5 ամենակարևոր տնտեսական քայլերից մեկը, մնացածը կլինի շարունակական»,- ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելուց 5 քայլով էր հանդես գալիս, որոնցից մեկն էր 20 տոկոսով ավելի էժան դեղորայք։
«Այս նախագիծն ի՞նչ առնչություն ունի դաշինքի նախընտրական խոստումների հետ»,- հետաքրքրվեց Ղազարյանը։
Հարությունյանը պատասխանեց. «Ուղղակի կապ ունի։ Մենք այս պահին փորձում ենք իրականացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը, այն է՝ մեր ժողովուրդը կարողանա գնել ավելի էժան դեղ, ունենալ առավել առողջ կենսակերպ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն ասաց, որ հատկապես օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդիկ ստիպված են եվրոպական դեղեր ներկրել տարբեր ճանապարհներով, քանի որ ավելի արդյունավետ են։
«Սա շատ ողջունելի նախագիծ է, մարդիկ հնարավորություն կունենան էժան եվրոպական դեղերի հասանելիություն»,-նշեց նա։