«Total Chess World Championship Tour Pilot 2026». Հայկ Մարտիրոսյանը Գ խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի խմբային փուլը։
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Գ խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։
Հաջորդ փուլում Հայկի մրցակիցը կլինի Բ խմբում 3-րդ տեղը զբաղեցրած հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտը։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ա խմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Հաջորդ փուլում Լևոնի մրցակիցը կլինի Գ խմբում 4-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը։
Հաջորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները կխաղան 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։