Ողբերգական դեպք՝ Սևանում. այրված տանը հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել և հնարավոր է ներսում քաղաքացի լինի։
Փրկարարները, մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։