Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Ռոստովի մարզի նավթաբազային
Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազով քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարվածել են նավթաբազային։
Նոյեմբերի 16-ի գիշերը Ռոստովի մարզում մի շարք պայթյուններ են որոտացել։
Նավթաբազան գտնվում է Ազովի ծովային նավահանգստի տարածքում։ Այն օգտագործվում է թեթև նավթամթերքների պահպանման և բեռնման համար։ Ռուսական տերմինալով ամսական մինչև 60 հազար տոննա նավթամթերք է անցնում։
Նավթաբազան քաղաքի վառելիքային և լոգիստիկ ենթակառուցվածքի մասն է, որն սպասարկում է նաև հնարավոր ռազմական փոխադրումները։ Նավահանգստին մոտ գտնվելու շնորհիվ օբյեկտը կարող է ապահովել բեռնափոխադրումներ ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային տրանսպորտով։