Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով
Մոսկվան կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։
Այս մասին տեղեկացրել է «Известия» թերթը։
«Մենք կապ ենք հաստատել Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա հետ կապ է հաստատել ռուսաստանցի գործընկեր՝ Հարավային Կովկասի ուղղությամբ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին», — հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ բանակցողները կենտրոնանալու են գործնական հարցերի վրա՝ առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնման։ Հոդվածում նշվում է, որ մի շարք ուղղություններով աշխատանքն արդեն ընթանում է։ Մասնավորապես, գյուղատնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները փորձում են պարզեցնել գյուղմթերքի փոխադարձ մատակարարումները։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները հոկտեմբերի վերջին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ էին նշանակել։ Այդ պաշտոնը ստանձնել է երկրի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլին։