Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Շենչժենում. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպում կանցկացնի Շենչժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նոյեմբերի 19-ին նախագահ Սի Ցզինպինը Շենչժենում եռակողմ գագաթնաժողով կանցկացնի Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», — ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ հանդիպումը նախատեսված է այդ օրը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Մոսկվան հույս ունի, որ եռակողմ հանդիպումը դրական ազդեցություն կունենա միջազգային ողջ իրադրության վրա։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը՝ Շենչժենում։