ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը
ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները։ Որոշումը քիչ առաջ հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում։
«2026 թվականի նոյեմբերի 13-ին և 14-ին,դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի կողմից 2026 թվականի նոյեմբերի 13-ին ներկայացված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուրի րավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Արմենակի Մելքոնյանի եւ Գեւորգ Սարգսի Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 12-1384-26 միջնորդությունը բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի նոյեմբերի14-ի թիվ ԲԴԽ-105-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի եւ Գեւորգ Պողոսյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը: