ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը
Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԻնֆարկտ ստացած Արսենին բուժակը միջմկանային ցավազրկող է սրսկել, հանցագործ էիք գտել, հա՞. Կարապետյան (տեսանյութ)Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահԿԲ-ն պետք է արգելի բանկերի կողմից սահմանված կրկնվող և արհեստական սպասարկման վճարները. ԿամենդատյանԳերմանիայի արևային էներգետիկան մոտենում է պատմական ռեկորդի«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումԻրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur.amԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումըՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովԴատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համարՀայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտումCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումԵՄ-ը Իսրայելից պահանջել է բացել Գազա տանող բոլոր անցակետերը՝ ավերիչ ջրհեղեղների ֆոնինՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կարող են համալրվել նոր հավաքականով․ անդամակցության հայտ է ներկայացվելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանըԹրամփ, Պուտին, Սի Ցզինպին հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 18-19-ին ՉինատանումՀոր uպшնnւթյան մեջ մեղադրվող Մարիա Խաչատուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ՎարանդայումՈւրմիա լճի մակարդակը բարձրացել էԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՇաքարային դիաբետի թաքնված ախտանիշներըԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստովԻռլանդացի լրագրողը ծաղրել է Կայա Կալլասին՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու նրա ցանկության համարԱյս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունենԿոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Մարի Եղիկյանն արժանացել է «MEDICI» մրցույթի առաջին մրցանակինՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակԱռաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն UFC և MMA մարզաձևերի մենամարտերինՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԹրամփը միլիոնավոր դոլարի բաժնետոմսեր է գնել Nvidia-իցՍտորագրվել է ՀՀ-ՌԴ 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրըԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Մի քանի ժամ Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը փակ կլինի
Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. ՍուրենյանցՌուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակումը
Թոշակառուի համար հազար դրամը բեռ է, չինովնիկի համար՝ մեկ միլիոն հավելումը՝ անհրաժեշտությո՞ւն. խոսուն թվեր
Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը. Փաշինյան
Ջաջուռում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կաԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԱյս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրըՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին
Սպորտ

Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան

Վաղը՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն, հաղորդում է ArmSport.am-ը։

Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

— Պարոն Մելիքյան, եթե հաշվի առնենք, որ խմբում մրցաշարային շանսերի մասին չենք կարող խոսել, կուզեի նաև ձեր կարծիքը լսել՝ ի՞նչ նշանակություն ունի այս հանդիպումը հավաքականի համար։

«Բարև ձեզ։ Այո՛, կարևոր խաղ է մեզ համար։ Մենք ոչ միայն պետք է մտածենք միավորներ հավաքելու մասին, այլև այն երիտասարդ թիմի մասին, որ ունենք՝ կայունություն և հաղթանակի հոգեբանություն ձեռք բերելու, որովհետև երկար տարիներ դա պակասել է մեր հավաքականում, իսկ մենք ցանկանում ենք դա ունենալ։ Պայքարի թիմային ոգի ունենք, հաղթանակինն էլ ենք ուզում ունենալ, բայց դեռ այդ ճանապարհի վրա ենք։ Կաշխատենք, որ վաղը մեզ մոտ ստացվի հաղթել, քանի որ ուզում ենք զգալ այդ հաղթանակի հաճույքն ու կարևորությունը։ Վաղը կփորձենք ամեն ինչ անել, բայց այստեղ հեշտ չէ հաղթելը․ իրենք տանը շատ լավ և մրցակիցների համար շատ դժվար ֆուտբոլ են խաղում։ Դրա համար կփորձենք անել ամեն ինչ՝ հաջողության հասնելու համար, բայց մեզ շատ դժվար խաղ է սպասվում»։

— Մոտիվացիայի մասով՝ ինչպե՞ս եք պատրաստվում թիմին տրամադրել։

«Առաջին հերթին ասեմ, որ մենք կոլեկտիվի մեջ ստեղծել ենք մրցակցություն։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ ամեն խաղ, անկախ ամեն ինչից, թե ինչպես է ընթանում կամ ինչ հաշիվ է, կապ չունի․ իրենք պետք է խաղադաշտում ցույց տան առավելագույնը, որ չկորցնեն իրենց տեղը մեկնարկային կազմում։ Դա մոտիվացիաներից մեկն է։ Երկրորդը՝ մենք մեր երկիրը, մեր ֆուտբոլն ենք ներկայացնում և պետք է լավագույնը ցույց տանք։ Այնպես որ, չեմ կարծում, թե մենք մոտիվացիայի կարիք ունենք։ Վստահ եմ, որ միավորի կարիք ունենք, թե ոչ, դա մեզ չի խանգարելու, և հաղթանակի հասնելու մեր նպատակն ու ցանկությունը չեն պակասելու։ Առավելագույն մոտիվացիա ունենք»։

— Պարոն Մելիքյան, այս մրցաշարում Հայաստանի հավաքականը չկարողացավ հասնել այն արդյունքին, որին սպասում էին երկրպագուները։ Ո՞րն եք համարում ձախողման գլխավոր պատճառը՝ ռեսուրսի՞ խնդիրը, խաղային որա՞կը, ֆուտբոլիստնե՞րը․․․

«Մեկ անգամ ասել եմ, մեկ անգամ էլ ուզում եմ շեշտել՝ ձախողում չեմ համարում։ Եթե ես ընդունեի պատրաստի, կայուն հավաքական, կհամարեի ձախողում։ Ես ընդունել եմ հավաքական, որտեղ եղել են մեծ խնդիրներ։ Կառուցողական աշխատանքի մեջ եմ և մեկ տարի է, ինչ աշխատում եմ այս թիմում։ Դա երկար ժամանակ չէ, երբ ուզում ես նոր հավաքական ստանալ, սերնդափոխություն անել, կայուն խաղ, կայուն արդյունք և հաղթանակներ ունենալ․․․ Դա այդքան էլ հեշտ ճանապարհ չէ։ Այո՛, մեզ չհաջողվեց, անհաջող խաղեր ունեցանք, և ցավում եմ, որ չկարողացանք այս տարի մեր հարցերը լուծել, բայց սա ձախողում չէ։ Ինչո՞ւ, որովհետև երբ նայում եմ մեկ տարի առաջվա իրավիճակին, մեր մեկ տարվա աշխատանքով շատ հարցեր լուծվել և լուծվում են, մենք այդ ճանապարհի վրա ենք։ Երբ ճիշտ ուղու վրա ենք, ես դա ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն»։

Հիշեցնենք, որ Լատվիա — Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։ Վերջին տուրից առաջ Հայաստանի ազգային հավաքականն իր ակտիվում ունի 5 միավոր և C2 խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։