Ռուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին
«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ տվյալները վկայում են Ուկրաինայի ուղղությամբ ռուսական գիշերային օդային հարվածների ինտենսիվության նվազման մասին՝ նոյեմբերի առաջին շաբաթվա համեմատ, երբ ռուսական բանակն ամեն օր նման հարձակումների ընթացքում կիրառում էր ավելի քան 100, իսկ որոշ դեպքերում՝ ավելի քան 200 անօդաչու թռչող սարք։
Նոյեմբերի 14-ի գիշերը ռուսական հարվածների թիրախներից կրկին եղել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները։ Սումիի մարզում «Ուկրեներգոն» հայտնել է էլեկտրաէներգիայի մատակարարման լայնածավալ վթարային անջատումների մասին։
Հլուխիվ քաղաքում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել են մի կին և նրա 9-ամյա թոռը։ Չեռնիգովի մարզում ևս հարձակման է ենթարկվել էներգետիկ ենթակառուցվածքը, ինչի հետևանքով տղամարդ է վիրավորվել։