Կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Մարի Եղիկյանն արժանացել է «MEDICI» մրցույթի առաջին մրցանակին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային և հարվածային գործիքների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Մուրադյանի մասնագիտական դասարանի առաջին կուրսի ուսանող Մարի Եղիկյանն արժանացել է այս տարվա «MEDICI» միջազգային երաժշտական մրցույթի առաջին մրցանակին։
Կոնսերվատորիայից հայտնում են, որ հեռավար անցկացվող MIMC մրցույթը Լոնդոնում հիմնված «MEDICI» միջազգային երաժշտական մրցույթի» բրիտանական անկախ կազմկոմիտեի նախաձեռնությունն է։
6-րդ մրցույթին Մարի Եղիկյանը ներկայացրել է Ֆրանսիս Պուլենկի Ֆլեյտայի և դաշնամուրաի համար սոնատը։
Մարի Եղիկյանը մինչկոնսերվատորիական ուսումնական տարիներին նույն մասնագիտական դասարանում մասնակցել է Gold International Classical Music Competition / GICMC (London), London Classical Music Competition, International Festival Competition / Monolit (Լիսաբոն, Պորտուգալիա) հեռավար մրցույթներին ու արժանացել առաջին մրցանակին։