Ջաջուռում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կա
Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 20:50-ի սահմաններում Ջաջուռ բնակավայրում Շիրակի մարզի բնակիչ 19-ամյա Զաքարիա Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։