Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դեսպանությունում նշել են, որ դիվանագետը մեծ ներդրում է ունեցել երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի դեսպան է եղել 1994-1998 թվականներին: