Հոր uպшնnւթյան մեջ մեղադրվող Մարիա Խաչատուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին ՎարանդայումՈւրմիա լճի մակարդակը բարձրացել էԳերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ. Արցախի պետնախարարՇաքարային դիաբետի թաքնված ախտանիշներըԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստովԻռլանդացի լրագրողը ծաղրել է Կայա Կալլասին՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու նրա ցանկության համարԱյս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունենԿոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող Մարի Եղիկյանն արժանացել է «MEDICI» մրցույթի առաջին մրցանակինՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակԱռաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն UFC և MMA մարզաձևերի մենամարտերինՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԹրամփը միլիոնավոր դոլարի բաժնետոմսեր է գնել Nvidia-իցՍտորագրվել է ՀՀ-ՌԴ 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրըԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Մի քանի ժամ Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը փակ կլինի
Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. ՍուրենյանցՌուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակումը
Թոշակառուի համար հազար դրամը բեռ է, չինովնիկի համար՝ մեկ միլիոն հավելումը՝ անհրաժեշտությո՞ւն. խոսուն թվեր
Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը. Փաշինյան
Ջաջուռում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ վիրավոր կաԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԱյս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրըՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներինԵրազանք էր՝ նույնիսկ մեկ խաղ անցկացնել Մագնուսի դեմ․ Հայկ Մարտիրոսյանի առաջին տպավորությունները Կարլսենի նկատմամբ տարած հաղթանակից հետո
ԳՇ պետի գլխավորությամբ անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցելՌուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է Հարավային Կովկասի եւ Արևմուտքի միջեւ ռազմական համագործակցությունից հրաժարվելու պահանջՀայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. ՓաշինյանԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է
Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու
Ամեն ինչ՝ «հակառակ կողմից»Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային
Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ հայ գերիների մասին
Վենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունիցՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ ՓաշինյանԹուրքիան եւ Կատարը համատեղ միջնորդական առաքելություն կիրականացնեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներումՓաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանըՀայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»«Հայրենիքը» չի փակվում. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթելԴեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Մամուլ

«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Փոքրուց էլ շատ խելացի երեխա է եղել։ Չարաճճի չի եղել։ Նաև ձգտում էր բոլորին լավություն անել։ Տեսնում էր մեկի ձեռքին ծանր տոպրակ, անպայման գնում էր ընդառաջ, օգնում։ Բոլորին լավը կամեցող էր։ Շատ ընկերասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մոնթեի մայրիկը՝ տիկին Ստելլան։ Մոնթեն ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Սոս գյուղից։

Մոնթեն հաճախել է գյուղի դպրոցը։ «Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր «Պատմություն» առարկան։ Հանգիստ, համեստ, կարգապահ աշակերտ է եղել։ Նկարչություն և ֆուտբոլ էր շատ սիրում։ Դպրոցում նկարչության խմբակ կար, սիրով հաճախում էր։ Զուգահեռ նաև ֆուտբոլ էր խաղում։ Տարբեր մրցումների է մասնակցել, նաև Երևան է եկել՝ ֆուտբոլային մրցման»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Մոնթեն ընդունվել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի ռազմամարզական վարժարան։ Սակայն 12-րդ դասարանն ավարտել է գյուղի դպրոցում։ Զորակոչվելուց հետո ցանկանում էր մասնագիտանալ մեքենաների վերանորոգման ոլորտում, հմտանալ այդ մասնագիտացման մեջ, բայց, ավաղ, Մոնթեի երազանքները կիսատ մնացին։

2019 թվականի հուլիսի 1-ին Մոնթեն զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Մարտունու երկրորդ զորամասում։ «Սիրով մեկնել է ծառայության։ Բանակին, զինվորական ծառայությանը ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում։ Մոնթես հետախույզ էր։ Երբ ծառայության ընթացքում նրա մեջ նկատել էին կարողություններ, ձգտում, երեք ամսով ուղարկել էին Հայաստան՝ Նուբարաշենում դասընթացների մասնակցելու համար։ 3-րդ կարգի կրծքանշանով վերադարձավ իր ծառայության վայր։ Բացի հետախույզ լինելը, նաև դիպուկահար էր, հրաշալիորեն տիրապետում էր իրեն վստահված զենքին։ Ամուսինս ևս ծառայող էր, հետախույզ, և ենթադրում եմ, որ դա էլ էր հիմք դարձել, որ սիրեր զինվորականի և հետախույզի մասնագիտությունը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը։ «Իրենք առհասարակ դիրքերում էին լինում, բայց այդ օրը գնդում են եղել։ Երբ արդեն պատերազմը սկսվում է, տղաները բաշխվում են տարբեր հատվածներում։ Սկզբում կապ չկար, որևէ տեղեկություն չունեինք իրենից։ Բայց երբ կապը վերականգնվեց, արդեն զրուցում էինք Մոնթեիս հետ, ձայնը լսում, գիտեինք, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։ Այդ օրերին ամենակարևորն այն էր, որ լսում էինք իր ձայնը»։

Մոնթեն եղել է պատերազմի թեժ կետերում։ Մեծ դժվարությամբ կարողացել է անգամ կրակի տակից դուրս բերել վիրավոր զինվորներին։ Վերջին զրույցն ընտանիքի հետ եղել է հոկտեմբերի 22-ի երեկոյան։ «Գիտեինք, որ վիճակը ծանր է, շատ էինք նեղվում։ Ծանր օրեր ենք տեսել, այդ ամենի միջով անցել։ Մոնթես փոքր քույրիկի հետ էր ուզում շատ խոսել, ձայնը լսել, նա էլ ամաչում էր։ Մենք այդ ժամանակ ժամանակավոր եկել էինք Հայաստան։ Սիսիանում էինք բնակվում, մինչև որ պատերազմը դադարեր, վերադառնայինք տուն, բայց...»։

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Մոնթեն անմահանում է Վարանդայում։ «Նա սկզբում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը, նետվել է ընկերներին օգնության, սակայն հերթական օդային հարվածն է լինում, և Մոնթես ընկերների հետ անմահանում է։ Իրենից լուր չունեինք, զանգահարում էինք, չէր պատասխանում։ Սկզբում մտածեցինք, որ գուցե կապերի հետ է խնդիր առաջացել, մյուս կողմից էլ մտածում էինք, որ գուցե թեժ մարտերի մեջ են։ Ուզում էի միայն իր ձայնը լսել, ինձ բավարար էր միայն, որ ասեր՝ մա՛մ, լավ եմ։ Սկսեցինք փնտրել իրեն, ինձ ասել էին, որ վիրավոր է, վիճակը ծանր է, հիվանդանոցում է։ Սիսիանից ճանապարհվեցի Արցախ, մտածում էի՝ գոնե ձայնս կլսի, ես էլ իրեն կտեսնեմ»։

Հայրենիք, տուն, որդի կորցրած ծնողներին դժվար է ապրելու ուժի մասին հարց տալը։ Առավել դժվար է, եթե նրանք Արցախում են թողել նաև իրենց որդիների գերեզմանները։ «Երեք աղջիկ ունեմ։ Մոնթես առաջնեկս էր։ Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն երեխաներիս իմ մեջ ուժ գտա և ապրեցի»։

 Հ. Գ. - Մոնթե Մել քումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Սոս գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում