Հոր uպшնnւթյան մեջ մեղադրվող Մարիա Խաչատուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է
Ռուսաստանում հոր սպանության գործով մեղադրվող երեք քույրերից մեկի՝ Մարիա Խաչատուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է։ ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
«Մարիա Խաչատուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրացել է այս ձմռանը, քանի որ նա անչափահաս է եղել այն հանցագործությունների կատարման պահին, որոնց համար մեղադրվում է իմ պաշտպանյալը։ Դրան հակառակ, և չնայած Ռուսաստանի գլխավոր դատախազության կողմից այս տարվա ապրիլին խախտումները շտկելու և քրեական գործը կարճելու պահանջին, քննությունը հրաժարվում է վերացնել նախկինում սահմանված սահմանափակումները», - ասել է պաշտպանը։
Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը մերժել էր երեք քույրերի փաստաբանների խնդրանքը՝ վերացնելու աղջիկների նկատմամբ կիրառված արգելող միջոցները։ Այդ միջոցները ներառում են միմյանց և գործով վկաների հետ շփումը։ Սակայն քույրերին արգելված չէ շփվել մոր հետ։ Ավելի քան ութ տարի երեք քույրերն էլ գտնվում են որոշակի սահմանափակումների տակ. նրանց արգելվում է շփվել միմյանց և լրատվամիջոցների հետ, մասնակցել հասարակական միջոցառումների, ուղարկել և ստանալ նամակներ, ինչպես նաև օգտվել ինտերնետից և բջջային հեռախոսներից։
Մոսկվայի Բասմանի դատարանն ավելի վաղ հրաժարվել է վերացնել Քրեստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ խափանման միջոցները, որոնք ութ տարի անցնում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից: 2019 թ. հունիսին աղջիկներին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն հոդվածով։