Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանըՀայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»«Հայրենիքը» չի փակվում. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթելԴեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «oրենքnվ գnղի» նկատմամբ սահմանափակումները. «Հրապարակ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ․ «Ժողովուրդ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Խաղողագործներին փող չեն տալիս. «Հրապարակ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Արտաշատի քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին. «Հրապարակ»ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվելՉերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համարՓիթ Հեգսեթը մեդալով է պարգևատրել իրեն լռություն պահպանելու հորդոր արած զինվորականինՀիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակումԳերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըՌուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա 8 ամսում ավելի քան կրկնապատկվել էՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսներըԲուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը Իրանին «երկար և ցուրտ ձմեռ» է խոստացելՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՏիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու համարՎենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունիցԻկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառըՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերըՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվելԻնչ է քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստումՆորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողովՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղություններըՄանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումԳործընկերները հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը (տեսանյութ)Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». ReutersՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը. Բեսենթ
Մամուլ

8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Վերջին շրջանում ուսուցիչների դեմ հարուցվող վարույթների, ծնողների բողոքների ու դպրոցներում տեղի ունեցող միջադեպերի մասին լուրերն իրար հերթ չեն տալիս։ Մի օր ուսուցչի ու աշակերտի միջեւ կոնֆլիկտի մասին ենք լսում, մի օր՝ դասարանում նկարահանված վիդեոների, մի ուրիշ օր էլ՝ ուսուցչի նկատմամբ քրեական վարույթի։ Այս անգամ Տավուշի մարզի Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Պայծառ Ուդումյանն է հայտնվել նման պատմության կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2-րդ դասարանի աշակերտին ծեծելու համար։ Ըստ տեղեկությունների՝ 8-ամյա աղջիկը ծնողներին գանգատվել է, որ թելադրությունից հետ մնալու պատճառով ուսուցչուհին մի քանի անգամ հարվածել է իրեն։ Մայրն էլ հարցը չի թողել օդում` անմիջապես դիմել է իրավապահներին։ Գործ է հարուցվել, ուսուցչուհին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ բացակայելու արգելք է ընտրվել։

Մենք զրուցել ենք դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանի հետ։ Նա ասաց, որ համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ ուսուցչուհին շարունակում է աշխատել։ «Ինքը փորձառու դասվար է, մեղադրանքն անհիմն է եղել։ Քննություն է կատարվել, ե՛ւ Երեւանից են եկել, ե՛ւ տեղական մարմիններն են զբաղվել։ Հոգեբանական ու դատաբժշկական փորձաքննություններ են անցկացվել։ Ինչքան ես եմ տեղեկացված, գործը կարճվել է։ Երեխային ինքը չի ծեծել, նման հիմքեր չեն եղել»։

Զարգարյանի խոսքով՝ աշակերտների ծնողները գոհ են ուսուցչուհու աշխատանքից, իսկ կատարվածը, իր գնահատմամբ, պահի ազդեցության տակ առաջացած թյուրիմացություն է եղել․ «Պարզապես պահ է՝ այդպես է ստացվել, պահի տակ անհիմն որոշում է եղել։ Նա երեխային չի ծեծել, ես հետաքննությամբ չեմ զբաղվում, բնականաբար, կան համապատասխան մարմիններ, որոնք իրենց գործառույթը կատարում են, արդյունքում ստացվել է այդպես։ Ծնողները պահի տակ սխալ դիրքորոշում են ունեցել, այդ հիմքերը չեն եղել, որ մարդիկ գնան, դիմեն: Պահի տակ ստացված մեկնարկ է եղել։ Հոգեբանական, դատաբժշկական փորձաքննություն եղել է, անցել են բոլորը, ոչ միայն տեղական համապատասխան մարմինների կողմից, այլ նաեւ Երեւանից` ե՛ւ հոգեբան, ե՛ւ քննիչ։ Ինչքան ինֆորմացված եմ, ես չեմ հետաքրքրվում, գործը կարճվել է, այդ դասարանի բոլոր երեխաների եւ ծնողների հետ քննություն է տարվել․ իրականում այդ հիմքերը չկան։ 8 տարեկան աղջիկ երեխայի մասին է խոսքը։ Եթե նման բան լիներ, առաջինը ես կպայքարեմ նման բանի դեմ, եթե հիմքեր լինեին, բնականաբար, ես չէի թողնի այդպես»։
Ստացվում է՝ մի կողմում 8-ամյա երեխայի պատմածն է, մյուս կողմում՝ տնօրենի պնդումը, թե նման բան ընդհանրապես չի եղել։ Բայց, մեզ հասած տեղեկություններով, քրեական գործը դեռ չի կարճվել` շարունակվում է։