8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանըՀայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»«Հայրենիքը» չի փակվում. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթելԴեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «oրենքnվ գnղի» նկատմամբ սահմանափակումները. «Հրապարակ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ․ «Ժողովուրդ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Խաղողագործներին փող չեն տալիս. «Հրապարակ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Արտաշատի քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին. «Հրապարակ»ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվելՉերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համարՓիթ Հեգսեթը մեդալով է պարգևատրել իրեն լռություն պահպանելու հորդոր արած զինվորականինՀիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակումԳերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըՌուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա 8 ամսում ավելի քան կրկնապատկվել էՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսներըԲուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը Իրանին «երկար և ցուրտ ձմեռ» է խոստացելՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՏիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու համարՎենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունիցԻկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառըՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերըՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվելԻնչ է քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստումՆորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողովՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղություններըՄանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումԳործընկերները հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը (տեսանյութ)Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». ReutersՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը. ԲեսենթԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում
Մամուլ

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ եվրոպական պետությունների ներկայացուցիչներ էին մասնակցում, ընդամենը 9 պետություն է Հայաստանին աջակցող հայտարարություն ընդունել։

Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Միացյալ Թագավորության ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահները եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Գերմանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների նախագահների հետ միասին նրանք հանդես են եկել մի հայտարարությամբ, որն ավելի շուտ ոչ այնքան ՀՀ-ին աջակցելու, որքան Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարություն է․ «Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտություններին՝ դրանք հնարավորություն տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ սերտ կապերի։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ուղղակի քաղաքական եւ տնտեսական ճնշումները շարունակաբար ուժեղանում են։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել եւ այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։ Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ազատորեն ընտրել սեփական ապագան»։

Նրանք պատրաստակամություն են հայտնում աջակցել տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մի բան, որ խոստանում էին ամիսներ առաջ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայկական ապրանքներն այդպես էլ չեն հասնում եվրոպական շուկաներ եւ դժվար էլ հասնեն, քանի որ Եվրոպան էլ է տեսնում Փաշինյանի քաղաքական աճպարարությունները։ Դիցուք, նույն օրը ԵՄ 9 երկրների ընդունած հայտարարությունից առաջ Դուբլինում շուրջ 40 եվրոպական պետությունների կողմից հակառուսական «խարտիա» է ստորագրվել, որին Հայաստանը չի միացել։ Փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» եւ հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։ Թե ինչու պաշտոնական Երեւանը չի միացել այդ փաստաթղթին, երբ առավոտից երեկո ՔՊ-ականները ճամարտակում են, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, երեկ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԳՆ մամուլի ծառայությունները չեն մեկնաբանել: Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան փոխանցել են, որ մեկնաբանություն չունեն։

Փաստորեն, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը քաղաքացիական ՀԿ-ների «ջեբը գցած» եւ Պուտինի մոտ արդարացող Նիկոլ Փաշինյանը մի կողմից ամեն ինչ անում է բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ փչացնելու եւ խզելու համար, մյուս կողմից՝ ԵՄ-ի հետ էլ չի ինտեգրվում։ Արտաքին քաղաքական կողմնորոշումներում նա, թերեւս, առաջնորդվում է օրվա կուրսով՝ որտեղ նժարը ծանր է, այդ կողմն է թեքվում՝ երկիրը տանելով նորանոր արկածախնդրությունների: Կամ էլ Փաշինյանը որոշել է, որ Հայաստանը կարող է աշխարհի քարտեզի վրա յուրօրինակ Ռոբինզոն Կրուզո դառնալ։