Ուրմիա լճի մակարդակը բարձրացել է
Աշնանային անձրևներից հետո, որոնք տեղացել են Ուրմիա լճի ավազանում, ջրի մակարդակի աննշան բարձրացում է նկատվում։
Ինչպես հայտնում է ISNA գործակալությանը, լճի մակերեսը 1971 քառակուսի կիլոմետրից հասել է 1995 քառակուսի կիլոմետրի։
«Այսպիսով, կարճ ժամանակահատվածում լճի մակերեսն ընդլայնվել է 24 քառակուսի կիլոմետրով։ Ջրի մակարդակը նույնպես բարձրացել է 1270,59 սմ-ից մինչև 1270,60 սմ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Մերձավոր Արևելքի խոշորագույն աղի լճերից մեկը՝ Ուրմիա լիճը, վերջին տասնամյակների ընթացքում ջրի զգալի կորուստ է ունեցել և կանգնած է ցամաքելու վտանգի առաջ։