8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանըՀայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»«Հայրենիքը» չի փակվում. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթելԴեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «oրենքnվ գnղի» նկատմամբ սահմանափակումները. «Հրապարակ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ․ «Ժողովուրդ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Խաղողագործներին փող չեն տալիս. «Հրապարակ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Արտաշատի քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին. «Հրապարակ»ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվելՉերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համարՓիթ Հեգսեթը մեդալով է պարգևատրել իրեն լռություն պահպանելու հորդոր արած զինվորականինՀիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակումԳերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըՌուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա 8 ամսում ավելի քան կրկնապատկվել էՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսներըԲուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը Իրանին «երկար և ցուրտ ձմեռ» է խոստացելՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՏիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու համարՎենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունիցԻկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառըՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերըՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվելԻնչ է քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստումՆորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողովՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղություններըՄանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումԳործընկերները հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը (տեսանյութ)Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». ReutersՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը. ԲեսենթԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում
Մամուլ

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի հարակից Լեմկինի փողոցում դանակահարվեց 29-ամյա Էրիկ Կակոյանը, ով նոյեմբերի 8-ին հիվանդանոցում մահացավ։ Իսկ նրա սպանության մեջ կասկածվողը 44-օրյա դաժան պատերազմից հետո է հոգեկան խնդիրներ ձեռք բերել։

Սպանության մեջ կասկածվողը 44-օրյա պատերազմի մասնակից Վալերի Հակոբյանն է։ Ըստ հրապարակած տեղեկությունների՝ նա հաշվառված է եղել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդի մոտ հոգեկան առողջության խնդիրներն ի հայտ են եկել պատերազմից հետո՝ 2024 թվականի հուլիսի 4-ին։ Սակայն հաշվառված լինելը դեռ չի նշանակում հնարավոր վտանգների չեզոքացում:

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի խնդիրը միայն բուժման որակը չէ, այլև ծառայությունների սահմանափակ կարողությունները։ Այդ կենտրոններում պարբերաբար ազատ տեղեր չեն լինում, որի արդյունքում բուժհաստատությունում բուժում ստանալուց հետո մարդիկ կարող են կրկին դուրս մնալ շարունակական հսկողությունից, ընդհատել դեղորայքը և նորից հայտնվել սրման վիճակում։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն բավարար բուժական տեղեր ու կենտրոններ չունի, այլև չի ստեղծել այնպիսի համակարգ, որը հիվանդին բուժումից հետո մենակ չթողնի նրան:

Իսկ կոնկրետ այս պատմության մեջ ամենասարսափելին միայն ողբերգական դանակահարությունը չէ, որը կատարվել է Աստծո անունը տալով։ Այլ այն հարցը, թե որտե՞ղ էր պետությունը, երբ պատերազմի մասնակից երիտասարդը հոգեկան առողջության խնդիրներ էր ձեռք բերում։ Ո՞վ էր հետևում նրա բուժմանը, ո՞վ էր գնահատում ռիսկերը, ո՞վ էր պատասխանատու, որ նա ստանա անհրաժեշտ երկարաժամկետ բուժօգնությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ միայն զինվորին պատերազմ տանելու հարցում է պատասխանատու, այլև՝ դրանից հետո՝ նրա առողջության համար:

Ինչ է ստացվում. մեր երկրում գումար ու ահռելի միջոցներ գտնվում են Ջենիֆեր Լոպեսի համերգի, «Ֆեստիվառների», փառատոնների, հեծանվավազքի և վարչապետի գավաթի համար։ Իսկ հոգեկան առողջության կենտրոնների ընդլայնման, նոր հաստատությունների կառուցման, մասնագետների ներգրավման և պատերազմից վերադարձած զինվորների երկարաժամկետ վերականգնման համար քաղաքական կամք չկա:

Էրիկ Կակոյանն էլ այլևս չկա։ Նրա ընտանիքի համար սա անդառնալի կորուստ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։