ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել
Կրեմլում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում չի քննարկվել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում Եվրոպական միության ներկայացուցիչների ներգրավման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքանով տեղյակ է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս թեման չի քննարկվել Մոսկվայում՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Մարիա Զախարովան։