Վենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունից
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու հնարավորությունը՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի շրջապատին մոտ կանգնած աղբյուրներին։
Հեռուստաալիքի լրագրողները զրուցել են Վենսին մոտ կանգնած շուրջ 12 մարդու հետ։ Նրանց խոսքով՝ դեմոկրատների հաղթանակից հետո Վենսի՝ նախագահական մրցապայքարին մասնակցելու հեռանկարներն ավելի անորոշ են դարձել։
Զրուցակիցներից մեկը նշել է, որ չի զարմանա փոխնախագահի ցանկացած որոշումից՝ հավելելով, որ 42 տարեկանում նա դեռ ապագայում առաջադրվելու հնարավորություն կունենա։