Ինչ է քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այդ մասին իր էջում հայտնել է ԱՆ նախարար Սրբուհի Գալյանը․
«Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Շարունակել ենք Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։ Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները»,- գրել է Սրբուհի Գալյանը։