ՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղություններըՄանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումԳործընկերները հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը (տեսանյութ)Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». ReutersՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԱՄՆ-ը կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավը. ԲեսենթԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՊապոյանն ու Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ծրագրերըՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը․ Ռոմանոս Պետրոսյանը վերահսկողության հանձնարարական է տվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելՓորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. ՍիվիլնեթՄաթևոսյանը կարևորել է Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցության ամրապնդումըԵՄ աջակցությամբ ՀՀ ականազերծման մասնագետները համալրվել են նոր տեխնիկայով և վերապատրաստվում ենԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համարԱրսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՎարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի կոմիտեի նիստինԱրշալույս գյուղում բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներԷջմիածնի պատկերասրահը կվերանորոգվի և կարդիականացվիԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդներն այցելել են ՀՀ-ում ԵՄ առաքելությունՆոյեմբերի 16-ին լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումները հնարավոր են Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո. Կայա ԿալլասՀուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ ՄանուկյանCulinary World Cup 2026. Լուսինե Հովակիմյանը Հայաստանը կներկայացնի խոհարարական արվեստի աշխարհի հեղինակավոր առաջնությունումԻրանի բանակը երկրում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԵվրոպական քաղաքական համայնքը կշարունակի աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին․ հայտարարությունԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելՈստիկանները ձերբակալել են սպшնությшն փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Պակիստանում Uպանվել է Աֆղանստանից ներթափանցած մոտ 40 զինյшլՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով
ՀՀ-ն չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»
Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ
Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցՖրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կայանալիք մոտ 60 հազարանոց ցույցին
Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են
«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ ՀարոյանինԲաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զորավարժություններըՊԵԿ–ի քննչական գործողությունների ժամանակ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստիԿիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԵրևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել է. ՆԳՆՄոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի ավտոմեքենան
Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ
Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասինԼոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն շուտով կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումըՄեկնարկել են Արցախից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները
Քաղաքականություն

ՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները

Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել են ռուս-հայկական գիտակրթական երկրորդ համաժողովին։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցել են երկու երկրների 43 առաջատար համալսարանների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի ընթացքում առանձնացվել են գիտակրթական համագործակցության մի քանի հիմնական ուղղություններ։ Դրանց թվում են համատեղ գիտական հետազոտությունների զարգացումը, կրթական ծրագրերի ընդլայնումը, ուսանողների և դասախոսների փոխանակման խթանումը, ինչպես նաև Ռուս-հայկական համալսարանի ներուժի զարգացումը։

Վալերի Ֆալկովը նշել է, որ համատեղ հետազոտությունների համար լավ հիմք է Հայաստանի մասնակցությունը Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին։ Նա նաև հրավիրել է հայկական պատվիրակությանը այցելել Նովոսիբիրսկի մարզում գտնվող ՍԿԻՖ կայանքն ու Լենինգրադի մարզի ՊԻԿ ռեակտորը։

Նրա խոսքով՝ ռուսական մի շարք բուհերի կրթական ծրագրերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանի դիմորդների շրջանում։ 2025-2026 ուսումնական տարում երկու երկրների ավելի քան հազար ուսանող և դասախոս մասնակցել է փոխանակման ծրագրերին։

Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի համալսարանների ու գիտական կազմակերպությունների միջև կնքվել է համագործակցության 443 համաձայնագիր, որոնց շրջանակում իրականացվում է 159 նախագիծ։

Անդրադառնալով Ռուս-հայկական համալսարանին՝ Ֆալկովը նշել է, որ այնտեղ ներկայում սովորում է ավելի քան 6 հազար մարդ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել ամրապնդել համալսարանի ներուժը, ընդլայնել գիտական գործունեությունը և նոր հնարավորություններ ստեղծել ուսանողների ու դասախոսների համար։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է ռուս գործընկերների հետ մասնագիտական կապերի ընդլայնման, համատեղ կրթական ծրագրերի, գիտական նախագծերի և ակադեմիական փոխանակումների զարգացման կարևորությունը։

Համաժողովի ավարտին կողմերը ստորագրել են Ռուս-հայկական համալսարանի Կառավարման խորհրդի կանոնակարգը։