Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում ուկրաինական կարգավորման գործընթացին եվրոպացի ներկայացուցիչների ներգրավման հարցը չի քննարկվել։
Նոյեմբերի 13-ին Քուշները հայտարարել էր Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ կողմերն ավելի լավ են հասկացել միմյանց դիրքորոշումները և առաջընթաց են գրանցել հնարավոր լուծումների որոնման հարցում։
Հիշեցնենք, որ Պուտինի և ամերիկացի բանակցողների հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բանակցությունները որակել էր բովանդակալից և կառուցողական։ Նրա խոսքով՝ քննարկվել էին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները, հումանիտար հարցերը և հետագա շփումները։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել էին շարունակել եռակողմ բանակցային գործընթացը։