ԵՄ աջակցությամբ ՀՀ ականազերծման մասնագետները համալրվել են նոր տեխնիկայով և վերապատրաստվում ենԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համարԱրսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՎարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի կոմիտեի նիստինԱրշալույս գյուղում բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներԷջմիածնի պատկերասրահը կվերանորոգվի և կարդիականացվիԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդներն այցելել են ՀՀ-ում ԵՄ առաքելությունՆոյեմբերի 16-ին լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումները հնարավոր են Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո. Կայա ԿալլասՀուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ ՄանուկյանCulinary World Cup 2026. Լուսինե Հովակիմյանը Հայաստանը կներկայացնի խոհարարական արվեստի աշխարհի հեղինակավոր առաջնությունումԻրանի բանակը երկրում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԵվրոպական քաղաքական համայնքը կշարունակի աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին․ հայտարարությունԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելՈստիկանները ձերբակալել են սպшնությшն փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Պակիստանում Uպանվել է Աֆղանստանից ներթափանցած մոտ 40 զինյшլՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով
ՀՀ-ն չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»
Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ
Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցՖրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կայանալիք մոտ 60 հազարանոց ցույցին
Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են
«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ ՀարոյանինԲաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զորավարժություններըՊԵԿ–ի քննչական գործողությունների ժամանակ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստիԿիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԵրևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել է. ՆԳՆՄոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի ավտոմեքենան
Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ
Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասինԼոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն շուտով կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումըՄեկնարկել են Արցախից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները
Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան
ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբՔուշները հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին Եվրոպայի մասնակցության մասինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցումԱրթուր Նահապետյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունըՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՏոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը. քաղաքապետարանՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադարների կայանին
Հասարակություն

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 21-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է ընտրակաշառք տալու մեջ. քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի 24 անձ, այդ թվում՝ ավագանու անդամի թեկնածուներ, որոնց, ըստ ՀԿԿ տարածած տեսանյութի, իբրև ընտրակաշառք է տրվել։ Այսինքն՝ ըստ մեղադրանքի համայնքապետի թեկնածուն, իբր, ընտրակաշառք է տվել իր թիմակիցներին, ինչը, պաշտպանի գնահատմամբ, իրավաբանության հետ աղերս չունի։

Պաշտպանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արսեն Գևորգյանը, թեև ցուցմունք չի տվել, բայց կալանքի միջնորդության քննարկման շրջանակներում հայտարարել էր մեղադրանքը չի ընդունում։ Մասնավորապես, Գևորգյանը հայտնել է, որ ընտրակաշառք չեն բաժանել, տեսագրությամբ երևացող գումարը տրվել է ավագանու անդամների թեկնածուներին՝ քարոզարշավի շրջանակներում վերջիններիս կենսական ապահովման հարցերը լուծելու համար՝ բենզինի, առօրյա հարցերի համար։

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։
Քրեական գործը նոյեմբերի 6-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան, նոյեմբերի 9-ին մակագրվել նախաքննության ընթացքում Գևորգյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս նույն օրը վարույթ ընդունելու որոշում է կայացրել, սակայն նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը ՔԿՀ-ում մահացել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը: Դատավորը նշել է, որ թեև գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն նշված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ: Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։