Արշալույս գյուղում բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներԷջմիածնի պատկերասրահը կվերանորոգվի և կարդիականացվիԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդներն այցելել են ՀՀ-ում ԵՄ առաքելությունՆոյեմբերի 16-ին լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումները հնարավոր են Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո. Կայա ԿալլասՀուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ ՄանուկյանCulinary World Cup 2026. Լուսինե Հովակիմյանը Հայաստանը կներկայացնի խոհարարական արվեստի աշխարհի հեղինակավոր առաջնությունումԻրանի բանակը երկրում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԵվրոպական քաղաքական համայնքը կշարունակի աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին․ հայտարարությունԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելՈստիկանները ձերբակալել են սպшնությшն փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Պակիստանում Uպանվել է Աֆղանստանից ներթափանցած մոտ 40 զինյшլՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով
ՀՀ-ն չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»
Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ
Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցՖրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կայանալիք մոտ 60 հազարանոց ցույցին
Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են
«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ ՀարոյանինԲաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զորավարժություններըՊԵԿ–ի քննչական գործողությունների ժամանակ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստիԿիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԵրևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել է. ՆԳՆՄոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի ավտոմեքենան
Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ
Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասինԼոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն շուտով կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումըՄեկնարկել են Արցախից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները
Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան
ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբՔուշները հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին Եվրոպայի մասնակցության մասինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցումԱրթուր Նահապետյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունըՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՏոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը. քաղաքապետարանՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադարների կայանինԲնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»Տնետուն են ընկել․ «Հրապարակ»«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՄինչև տարեվերջ սպասվում են հոգևորականների վերաբերյալ նոր բացահայտումներ. «Սարոյանը նենց դոսյե ա տվել...»․ «Իրավունք»Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել․ «Հրապարակ»
Հասարակություն

Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղբանտարկյալ, տնային կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանի խոսքն՝ ուղղված Սրբուհի Գալյանին, որը նա փոխանցել է փաստաբանների միջոցով։

«Հուզվելը խտրական չպետք է լինի

Ծուռ հայելիների երկրում ենք ապրում։ Արդարադատության նախարարը հուզվում է, երբ իր երեխայի հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչեցվում, բայց բացարձակ անհաղորդ է, երբ այդ նույն անթույլատրելի երևույթը կատարվում է ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հանդեպ։

Տիկի՛ն նախարար, և՛ մարդկայնորեն, և՛ որպես մայր անկեղծորեն հասկանում եմ ձեր ապրումները, բայց ո՞ւր էիք, երբ երկու անգամ՝ վաղ առավոտյան, երբ իմ անչափահաս դուստրն իր անկողնում հանգիստ քնած էր, ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները բռի կերպով ներխուժեցին մեր բնակարան։ Ո՞ւր էիք, երբ իմ երեխայի աչքի առաջ ինձ՝ բոլորովին անհիմն, նախ բերման ենթարկեցին և հետո առանց որևէ ապացույցի՝ մեղադրական եզրակացություն «կարեցին» ու կալանավորեցին զուտ այն բանի համար, որ չգնացի ձեր կեղտոտ համակարգի հետ համագործակցության և կեղծ ցուցմունք չտվեցի Անդրանիկ Թևանյանի դեմ։ Իսկ ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին մոր հետ անգամ քրեակատարողական հիմնարկից հեռախոսազանգ ունենալուց, իր 14-ամյակն էլ նա դիմավորեց կալանավայրում, երբ բարձրացված հանրային մեծ աղմուկից հետո միայն նրան թույլատրվեց ընդամենը մի քանի ժամով այցելել կալանավայր, որպեսզի ճաղերի հետևում մայրը կարողանա շնորհավորել իր դստեր ծննդյան տարեդարձը։ Իսկ ո՞ւր էիք, երբ իմ անչափահաս դստեր մոտ մոր նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման հետևանքով փսիխոսոմատիկ խնդիրներ են առաջացել, և մինչ օրս էլ նա այցելում է հոգեբանի։

Ո՞ւր էիք նաև, երբ Անդրանիկ Թևանյանին կառավարության փաստացի պետի ապօրինի հրահանգով կալանավորեցին նրա անչափահաս որդու Վերջին զանգի օրը, և ոչ միայն հայրը չկարողացավ մասնակցել այդ հիշարժան միջոցառմանը, այլ նաև նրա որդին։ Ո՞ւր էիք, երբ Թևանյանի երեխաներին ամիսներով արգելում էիք տեսակցել հորը կամ կալանավայրից հեռախոսով զրուցել նրա հետ։

Իսկ ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ապօրինի քաղաքական հետապնդման են ենթարկվում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Ի՞նչ կարող եք ասել նրանց երեխաներին, թոռներին, հարազատներին, որոնց անասելի տառապանք եք պատճառում։

Հուզվելը լավ բան է, ճիշտ եք անում, որ հուզվում եք։ Անթույլատրելի է երեխաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ատելության խոսք տարածելը՝ անկախ նրանց ծնողների ով լինելուց։ Բայց ո՞ւր էիք և ո՞ւր եք, երբ ընդդիմադիր հայացքներ ունեցողների երեխաների հասցեին սոցիալական ցանցերում ամենավերջին անեծքներն, ամենակեղտոտ հայհոյանքներն ու ամենաստոր սպառնալիքներն են հնչեցվում։ Թե՞ երեխաներին վիրավորելու անթույլատրելիության հարցում էլ եք խտրական։ Ձեր երեխաներին չի կարելի վիրավորել, մեր երեխաներին կարելի՞ է։

Չէ՛, տիկին Գալյան, այսպիսի երկակի ստանդարտներ չեն լինում։ Սա ձեր իշխանության սերմանած ատելության մթնոլորտի հետևանքն է, հիմա դուք քաղում եք ձեր ցանածի թունավոր պտուղները։ Եվ սա այն դեպքում, երբ 2018 թ․ իշխանության եկաք սիրո և հանդուրժողականության կեղծ թեզերով։ Փաստորեն, հերթական անգամ խաբեցիք։

Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ատելության խոսքն անթույլատրելի է՝ լինի չափահաս, թե անչափահաս, ընդդիմադիր գործիչ, թե իշխանության ներկայացուցիչ։ Բայց այս մթնոլորտը ստեղծել եք դո՛ւք՝ ձեր իշխանությունը, իր փաստացի պետի անմիջական խրախուսմամբ, և սրա վերացման բանալին էլ է ձեր ձեռքում։

Վե’րջ տվեք այս ատելությանը, այս կեղտոտ միջավայրին, հասարակությանը պառակտելու ձեր քաղաքականությանը, այլապես այս ամենը լավ ավարտ չի ունենա որևէ մեկի և հատկապես մեր երկրի համար»։