Իրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելCulinary World Cup 2026. Լուսինե Հովակիմյանը Հայաստանը կներկայացնի խոհարարական արվեստի աշխարհի հեղինակավոր առաջնությունումՈստիկանները ձերբակալել են սպшնությшն փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Պակիստանում Uպանվել է Աֆղանստանից ներթափանցած մոտ 40 զինյшլՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով
ՀՀ-ն չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»
Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ
Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցՖրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կայանալիք մոտ 60 հազարանոց ցույցին
Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են
«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ ՀարոյանինԲաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զորավարժություններըՊԵԿ–ի քննչական գործողությունների ժամանակ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստիԿիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԵրևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել է. ՆԳՆՄոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի ավտոմեքենան
Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ
Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասինԼոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն շուտով կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումըՄեկնարկել են Արցախից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները
Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան
ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբՔուշները հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին Եվրոպայի մասնակցության մասինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցումԱրթուր Նահապետյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունըՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԵրևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշnւկ է սկսվելՏոնական ձևավորման միջոցառումներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը. քաղաքապետարանՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադարների կայանինԲնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»Տնետուն են ընկել․ «Հրապարակ»«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՄինչև տարեվերջ սպասվում են հոգևորականների վերաբերյալ նոր բացահայտումներ. «Սարոյանը նենց դոսյե ա տվել...»․ «Իրավունք»Արմեն Գրիգորյանը դեռ 2 տարի առաջ ՔՊ հավաքներում նման ելույթներ է ունեցել․ «Հրապարակ»Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է․ «Ժողովուրդ»«Ալիևն ունակ է ազդել Էրդողանի վրա իր խնդիրների լուծման հարցում»․ «Իրավունք»
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Ստեփանավանցիները վրդովված են. ՔՊ-ականներին հրահանգվել է հնարավորինս զգույշ արտահայտվել․ «Հրապարակ»Լևոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջանում և 7 մարզումՎենեսուելան ռազմական գործողություն է սկսել Կոլումբիայի հետ սահմանին
Հասարակություն

Culinary World Cup 2026. Լուսինե Հովակիմյանը Հայաստանը կներկայացնի խոհարարական արվեստի աշխարհի հեղինակավոր առաջնությունում

Հայ խոհարարական արվեստը հերթական անգամ ներկայանալու է միջազգային հարթակում։

Լուսինե Հովակիմյանը կներկայացնի Հայաստանը Culinary World Cup 2026 – Vatel Luxembourg միջազգային առաջնությունում, որը տեղի կունենա նոյեմբերի 21-25-ը:

Culinary World Cup 2026 – Vatel Luxembourg-ը խոհարարական արվեստի աշխարհի ամենախոշոր և հեղինակավոր միջազգային առաջնություններից մեկն է, որը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում՝ EXPOGAST միջազգային գաստրոնոմիական ցուցահանդեսի շրջանակում՝ 4 տաի մեկ անգամ:

Culinary World Cup-ը պարզապես խոհարարական մրցույթ չէ․ սա միջազգային հարթակ է, որտեղ տարբեր երկրների լավագույն խոհարարները ներկայացնում են իրենց ազգային խոհանոցը, մասնագիտական հմտությունները, ստեղծագործական մոտեցումներն ու խոհարարական նորարարությունները։

Մրցույթի ընթացքում մասնակիցները ներկայացնում են իրենց խոհարարական վարպետությունը: Մասնակից խոհարարները պատրաստում են բազմատեսակ ուտեստներ, այդ թվում՝ երեք ճաշատեսակից բաղկացած մրցութային մենյուներ, որոնք գնահատվում են միջազգային ժյուրիի կողմից։

Այս տարի մրցույթին մասնակցում է 61 երկիր:

Հայաստանը, միջազգային մասնագիտական հարթակում, կներկայացնի Լուսինե Հովակիմյանը՝  իր խոհարարական մշակույթով և ազգային գաստրոնոմիական արժեքներով։

Լուսինե Հովակիմյանի մասնակցությունը կարևոր հնարավորություն է՝ միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանը, հայկական խոհանոցի հարուստ ավանդույթներն ու ազգային գաստրոնոմիական ժառանգությունը։

Հայկական խոհանոցն իր յուրահատուկ համերով, դարավոր ավանդույթներով և տարածաշրջանային բազմազանությամբ մեր մշակութային ինքնության կարևոր մասն է։ Նման միջազգային մրցույթները հնարավորություն են տալիս այն ներկայացնելու համաշխարհային հանրությանը՝ միաժամանակ նպաստելով հայկական խոհարարական արվեստի ճանաչելիության բարձրացմանը։

Լուսինե Հովակիմյանին մաղթում ենք հաջողություն, ոգեշնչում և արժանապատիվ ելույթ՝ ի փառս Հայաստանի և հայկական խոհարարական արվեստի։

Հայաստանը ներկայացնելը մեծ պատասխանատվություն է և միաժամանակ՝ պատիվ։

Հավելենք միայն, որ Լուսինե Հովակիմյանը Հայաստանի Հանրապետության «Քաղցր Ծաղիկներ» խոհարարական և հրուշակագործական ֆեդերացիայի փոխնախագահն է, Ռուսաստանի խոհարարական արվեստի եռակի չեմպիոն, «Best of Gastronomy» միջազգային կազմակերպության դեսպան՝ Ֆրանսիայի կողմից շնորհված 7-րդ աստիճանի որակավորմամբ, ինչպես նաև Մոսկվայի խոհարարների ասոցիացիայի անդամ։

Նա իր երկարամյա աշխատանքով նշանակալի ուղի է անցել խոհարարական և հրուշակագործական արվեստում։ Մասնագիտացած լինելով ֆրանսիական հրուշակագործության մեջ՝ ստեղծում է հեղինակային բաղադրատոմսեր, ինքնատիպ համային համադրություններ և գեղարվեստական բարձրարժեք աշխատանքներ։

Լուսինե Հովակիմյանի գործունեության կարևոր ուղղություններից է նաև երիտասարդ սերնդի մասնագիտական կրթությունը։ Նա իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է երեխաներին՝ օգնելով նրանց բացահայտել իրենց տաղանդը և ձեռք բերել ապագա մասնագիտություն։