Եվրոպական քաղաքական համայնքը կշարունակի աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին․ հայտարարություն
Ընդունում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ պետություն կառուցելու, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցերին ու միջազգային առևտրային հոսքերին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական քաղաքական համայնքի տարածած հայտարարությունից։