ՀՀ-ն չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»
Հայաստանը չի միացել Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային», հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
«Եվրոպայի անվտանգության առանցքային սկզբունքները պարունակող «խարտիան» նախաձեռնել է Ֆրանսիան։ Դրանում, ի թիվս այլ բաների, խոսվում է ՌԴ-ի կողմից ուժեղացած հիբրիդային արշավների մասին։
Փաստաթղթում հնչեցվել և ընդգրկվել են նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պայքարն ահաբեկչության, թմրամիջոցների առևտրի և միգրանտների անօրինական ներմուծման դեմ։
«Խարտիային» աջակցել են Գերմանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան և ևս 35 եվրոպական երկիր»։