Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել է. ՆԳՆ
Այսօր Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը հայտնաբերվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Միջադեպից առաջ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշան է տվել «Chevrolet»-ի վարորդին, որպեսզի նա մեքենան մի քիչ առաջ շարժի, բայց «Chevrolet»-ի վարորդն այդ քայլը հիվանդագին է ընդունել։
«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-հայտնել են ՆԳՆ-ից։